Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն
- Մեր մասին
- Արյունահոսական հիվանդություններ
- Ֆոն Վիլեբրանդի հիվանդություն
- Հազվադեպ հանդիպող կոագուլոպաթիաներ — մակարդման (I, II, V, VII, X, XIII) գործոնների անբավարարություն
- Ձեռքբերովի կոագուլոպաթիաներ
- Լյարդային հիվանդությունների հետ կապված կոագուլոպաթիա
- Թունավոր նյութերից առաջացած կոագուլոպաթիա
- Իմուն թրոմբոցիտոպենիա
- Թրոմբոցիտների ֆունկցիոնալ խանգարումներ (Գլանցմանի թրոմբասթենիա, Բեռնարդ-Սուլիեի համախտանիշ և այլն)
- Ժառանգական թրոմբոցիտոպենիաներ
- Թրոմբոտիկ խանգարումներ (Գերմակարդելիության վիճակներ)
- Թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա (ԹԹՊ)
- Նորածնային հեմոռագիկ հիվանդություն
- Հղիության հետ ասոցացված թրոմբոցիտոպենիա (գեստացիոն թրոմբոցիտոպենիա)
- Ժառանգական տելեանգիէկտազիա
- Գիտական հետազոտություններ
- Մեր թիմը
ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 2021 թվականից գործում է տարածաշրջանում եզակի Հեմոֆիլիայի և թրոմբոզի կենտրոնը, որը մասնագիտացված է մակարդելիության համակարգի խանգարումների ճշգրիտ ախտորոշման, բուժման և երկարաժամկետ վերահսկման մեջ։
Կենտրոնը միավորում է կլինիկական պրակտիկան, միջազգային համագործակցությունը և գիտահետազոտական ներուժը՝ արյունահոսական հիվանդություններով և թրոմբոզով պացիենտների բուժման և վերահսկման գործընթացում։
Այն հանդիսանում է ՀՀ-ում միակ հաստատությունը, որն ամբողջությամբ նվիրված է ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի արյունահոսական և թրոմբոտիկ հիվանդություններով պացիենտների համապարփակ բուժմանը։ Բարձր որակավորում ունեցող բազմամասնագիտական (մուլտիդիսցիպլինար) թիմն առաջնորդվում է միջազգային ուղեցույցներով և բուժման արդիական մոտեցումներով՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնություն։
Հեմոֆիլիայի և թրոմբոզի կենտրոնում են ախտորոշվում, բուժում ստանում և հսկվում ժառանգական և ձեռքբերովի արյունահոսական հիվանդություններով (կոագուլոպաթիաներ, թրոմբոցիտոպաթիաներ, թրոմբոցիտոպենիաներ) պացիենտները, ատիպիկ տեղակայման, կրկնվող թրոմբոզներով, նորածնային թրոմբոզով հիվանդների hետագա բուժումը , հսկողությունը նույնպես իրականացվում է այս կենտրոնում կատարվում են մի շարք կլինիկական հետազոտություններ։
Կենտրոնում իրականացվում է․
- ժառանգական և ձեռքբերովի արյունահոսական հիվանդությունների (կոագուլոպաթիաներ, թրոմբոցիտոպենիաներ, թրոմբոցիտապաթիաներ) ախտորոշում, բուժում և հետագա հսկողություն,
- ժառանգական հեմոֆիլիայով պացիենտների ֆիզիոթերապիա,
- թրոմբոտիկ հիվանդությունների վարում (ատիպիկ տեղակայման, կրկնվող թրոմբոզներով, նորածնային թրոմբոզով հիվանդների hետագա բուժում և հսկողություն)
- կլինիկական հետազոտություններ,
- պացիենտների կրթական սեմինարներ կազմակերպում և հոգեբանական, սոցիալական աջակցություն։
Կենտրոնի կողմից ստեղծվել է նաև հեմոֆիլիայով և թրոմբոֆիլիայով հիվանդների ազգային ռեգիստր, որտեղ գրանցված հեմոֆիլիա ախտորոշմամբ պացիենտների բուժումն իրականացվում է երկու հիմնական մոտեցմամբ՝
- կանխարգելիչ՝ դեղորայքի պարբերական ներարկումներ, որոնք սկսվում են վաղ տարիքից՝ սպասվող արյունահոսությունները կանխելու նպատակով,
- ըստ պահանջի՝ դեղորայքի կիրառում արյունահոսության դեպքում:
Ժառանգական հեմոֆիլիա ունեցող պացիենտների բուժօգնությունը տրամադրվում է պետպատվերի շրջանակներում։ 2016 թվականից ի վեր Հեմոֆիլիայի և թրոմբոզի կենտրոնում իրականացվել է հինգից ավելի միջազգային կլինիկական հետազոտություն, որոնք ուղղված են ժառանգական մակարդման խանգարումների ժամանակակից թերապիաների ներդրմանը։
Կենտրոնի մասնագետները վերապատրաստվել են աշխարհում առաջատար կենտրոններում՝ Վիեննայում, Օքսֆորդում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Ռուսաստանում, Իսրայելում։ Նրանք ակտիվորեն համագործակցում են միջազգային կառույցների հետ՝ ՀՀՖ (Հեմոֆիլիայի համաշխարհայի ֆեդերացիա), ISTH (Հեմոստազի և թրոմբոզի միջազգային միություն), EDQM-ի և այլն։
Կենտրոնը հանդիսանում է նաև Հայաստանի Հեմոֆիլիա ունեցող պացիենտների միության գրասենյակը։ Միությունը իրականացնում է շահերի պաշտպանություն, հիվանդների կրթություն և համայնքային աջակցություն՝ նպաստելով հեմատոլոգիական հիվանդությունների շուրջ ինֆորմացվածության բարձրացմանը:
| # | Անվանում | Նմուշ | Արժեք |
|---|---|---|---|
| 1 |