դը պատասխանատու է արյան մակարդման գործոնների և հակամակարդիչ սպիտակուցների արտադրության համար։ Երբ լյարդը վնասված է կամ բավարար չի աշխատում, առաջանում է մակարդելիության հավասարակշռության խախտում․ կարող է լինել և՛ արյունահոսության, և՛ թրոմբոզի վտանգ։
Պատճառներն են․
- մակարդման գործոնների արտադրության նվազում,
- K վիտամինի ներծծման խանգարում,
- հակամակարդիչ սպիտակուցների (Protein C, S) պակաս,
- թրոմբոցիտների կուտակում փայծաղում (հիպերսպլենիզմ), որի հետևանքով դրանց քանակն արյան մեջ նվազում է
Ախտանշաններ․ Մաշկի կապտուկներ, քթային և լնդային, ստամոքս–աղիքային արյունահոսություններ, առատ դաշտան, վիրահատությունների ժամանակ բարձր արյունահոսության ռիսկ։
Ախտորոշում․ Պրոթրոմբինային ժամանակի (PT) և մասնակի թրոմբոպլաստինային ժամանակի (aPTT) երկարացում։
Բուժում․ Կախված պատճառից և ծանրությունից․
- վիտամին K-ի ներարկում,
- թարմ սառեցված պլազմա (ԹՍՊ),
- թրոմբոցիտների փոխներարկում՝ թրոմբոցիտոպենիայի դեպքում,
- կրիոպրեցիպիտատ՝ ֆիբրինոգենի և գործոն VIII-ի պակասի դեպքում