Ժառանգական տելեանգիէկտազիա

Հազվագյուտ, աուտոսոմ-դոմինանտ ժառանգվող հիվանդություն է, որի դեպքում առաջանում են անոթային անոմալիաներ։ Դրանք հիմնականում լինում են մաշկի, քթի խոռոչի և լորձաթաղանթների վրա, ինչպես նաև ներքին օրգաններում։

Դրսևորումներ․

  • Հաճախակի քթային արյունահոսություններ,
  • Տելեանգիէկտազիաներ՝ մաշկի և լորձաթաղանթների վրա փոքր անոթային լայնացումներ,
  • Արտերիովենոզ մալֆորմացիաներ (թոքեր, լյարդ, ուղեղ, աղեստամոքսային ուղի), որոնք կարող են առաջացնել լուրջ բարդություններ։

Տարածվածություն․ մոտ 1 : 5,000–10,000։ Վերջին գնահատականներով աշխարհում ~1.5 միլիոն մարդ ունի ժառանգական տելեանգիէկտազիա։ Շատ դեպքեր թերախտորոշվում են։ Աուտոսոմ-դոմինանտ ժառանգման արդյունքում պացիենտը սովորաբար ունի մեկ հիվանդ ծնող

Ախտորոշում․ Curacao-ի չափորոշիչներով․

  • կրկնվող քթային արյունահոսություններ,
  • տիպիկ տելեանգիէկտազիաներ,
  • ներքին օրգանների ԱՎՄ-ներ,
  • ընտանեկան պատմություն։


3 կամ ավելի չափորոշիչ → հաստատված ախտորոշում

 2 չափորոշիչ → հնարավոր ախտորոշում

Լաբորատոր և գործիքային հետազոտություններ․

  • Էնդոսկոպիա (աղեստամոքսային համակարգում տելեանգիէկտազիաների բացահայտման համար),
  • ՀՇ/ՄՌՇ (թոքային կամ ուղեղային արտերիովենոզ մալֆորմացիաների գնահատման համար),
  • Գենետիկ թեստավորում (ENG, ACVRL1, SMAD4 մուտացիաներ)։

Բուժում․

  • Քթային արյունահոսություններ․ տեղային միջոցներ, լազերային/ռադիոհաճախային աբլացիա, երբեմն բեվացիզումաբ
  • Ստամոքս-աղիքային արյունահոսություններ․ էնդոսկոպիկ կոագուլյացիա, երկաթի հավելումներ, ծանր դեպքերում՝ արյան փոխներարկում
  • ԱՎՄ-ներ․ թոքային՝ էմբոլիզացիա, ուղեղային՝ նյարդավիրաբուժական միջամտություն, լյարդային՝ հիմնականում հսկողություն, հազվադեպ՝ լյարդի փոխպատվաստում
  • Համակարգային թերապիա․ բեվացիզումաբ, երբեմն տրանեքսամաթթու