Վիտամին K-ի անբավարարությամբ պայմանավորված կոագուլոպաթիա (ICD-10: D68.4)
Վիտամին K-ն անհրաժեշտ է, որպեսզի լյարդը արտադրի արյան մակարդման հիմնական գործոնները (II, VII, IX, X)։ Երբ այն պակասում է, այս գործոնները չեն ձևավորվում, և արյունը բավարար չի մակարդվում։ Հետևանքն են տարբեր արյունահոսությունները՝ մաշկի կապտուկներ, քթային և լնդային, ստամոքս–աղիքային արյունահոսություններ, իսկ ծանր դեպքերում՝ ներգանգային արյունազեղում։
Պատճառները կարող են լինել․
- վիտամին K-ով աղքատ սնունդ,
- նորածինների մոտ՝ լյարդի անբավարար պաշար և միկրոֆլորայի բացակայություն,
- լյարդի հիվանդություններ և ճարպի ներծծման խանգարումներ (խոլեստազ, ցելիակիա, աղիքային բորբոքային հիվանդություններ),
- որոշ դեղեր՝ վարֆարին (վիտամին K-ի անտագոնիստ), լայն սպեկտորի հակաբիոտիկներ։
Ախտորոշում․ հիմնականում երկարացած պրոթրոմբինային ժամանակ (PT), մինչդեռ թրոմբոցիտների քանակը նորմալ է։
Բուժում․
- Վիտամին K-ի ներարկումներ (թեթև դեպքերում՝ նաև բերանացի ընդունում)
- Թարմ սառեցված պլազմա կամ պրոթրոմբինային կոմպլեքսի կոնցենտրատ՝ ծանր կամ կյանքին սպառնացող արյունահոսության դեպքում
- Նորածիններին կանխարգելիչ նպատակով տրվում է վիտամին -K-ի ներարկում՝ հեմոռագիկ հիվանդությունից պաշտպանելու համար
- Վարֆարինի չափից ավելի օգտագործման դեպքում բուժումը ուղղված է նրա ազդեցությունը չեզոքացնելուն․ հիմնական միջոցը վիտամին K-ն է, իսկ ծանր դեպքերում՝ ՊԿԿ կամ թարմ սառեցված պլազմա։
Կարևոր է ոչ միայն լրացնել վիտամինի պակասը, այլև բուժել այն հիմնական պատճառը, որը հանգեցրել է այդ վիճակին, որպեսզի կանխվի կրկնությունը։