Բաժանմունքը բացվել է 2
016 թվակա
նին։ Այս բաժանմունքն իր բուժական գործառույթներով առաջինն է ՀՀ-ում և միայնակը։ Մինչ օրս բաժանմունքում իրականացվել է մեծահասակ բուժառուների և երխաների ավելի քան 200 փոխպատվաստում։ Բաժանմունքում իրականացվում է ինչպես աուտո, այնպես էլ ալոգեն փոխպատվաստումներ։ Այն հանդիսանում է Եվրոպայի ոսկրածուծի փոխպատվաստման ասոցիացիայի (EBMT) անդամ 2020թ․-ից, նույնականացման կոդ՝ CIC-891:
Բաժանմունքում իրականացվում են փոխպատվաստումներ ինչպես արյան չարորակ հիվանդությունների (սուր միելոբլաստային և լիմֆոբլաստային լեյկեմիա, միելոդիսպլաստիկ համախտանիշ, բազմակի միելոմա, հոջկինի և ոչ հոջկինյան լիմֆոմաներ) այնպես էլ ոչ չարորակ արյունաբանական հիվանդությունների (բնածին իմունոդեֆիցիտներ, մանգաղաձև բջջային անեմիա, թալասեմիա) ժամանակ: Նաև իրականացվում է ոսկրածուծի աուտոփոխպատվաստումներ՝ սոլիդ ուռուցքենրի (նեյրոբլաստոմա, մեդուլոբլաստոմա) դեպքում։
Ներկայացվել են գիտական աբստրակտներ տարբեր գիտաժողովների EBMT annual meeting 2023, EBMT annual meeting 2024 և այլն։