Սա հղիության ընթացքում ամենատարածված թրոմբոցիտոպենիան է։ Բարորակ ընթացք ունի, թրոմբոցիտների քանակը սովորաբար փոքր-ինչ նվազում է և սովորաբար վերականգնվում է ծննդաբերությունից հետո։ Չի առաջացնում լուրջ բարդություններ ո՛չ մոր, ո՛չ էլ պտղի համար։
Տարածվածություն․ հանդիպում է հղիությունների մոտ 5–10 % դեպքերում և կազմում է հղիության թրոմբոցիտոպենիաների շուրջ 75%-ը։
Ախտորոշում․
- Թրոմբոցիտները սովորաբար 100,000–150,000/μL են։
- Եթե իջնում են <100,000/μL, պետք է բացառել այլ պատճառներ (ԻԹՊ, HELLP համախտանիշ, պրեէկլամպսիա, դեղորայքային ազդեցություն)։
- Չկան արյան համակարգի կամ կլինիկական այլ շեղումներ
- Վերջնական ախտորոշումը հաճախ դրվում է հետծննդաբերական շրջանում թրոմբոցիտների ցուցանիշի շտկվելուց հետո
Բուժում․
- Հատուկ բուժում չի պահանջվում, միայն դինամիկ հսկողություն՝ պարբերական արյան քննության (ԱԸՔ) իրականացում
- Վիրահատական միջամտությունների (օր․ կեսարյան հատում, անեսթեզիա) համար նպատակահարմար է թրոմբոցիտների >75,000–80,000/μL ցուցանիշ
- Եթե թրոմբոցիտները իջնում են <70,000/μL կամ կան արյունահոսության նշաններ, պետք է մտածել այլ հիվանդության մասին և խորհրդակցել արյունաբանի հետ։