Վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունք

Վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքը հիմնադրվել է 2016 թվականին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի ինտենսիվ բուժօգնություն այն պացիենտների համար, ովքեր ունեն կյանքին սպառնացող պաթոլոգիաներ և պահանջում են վերակենդանացման համալիր միջոցառումներ։

Բաժանմունքը ներառում է 5 մահճակալ, որոնցից մեկը՝ մանկական։

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքը մասնագիտացած է հետևյալ վիճակների կառավարման մեջ․

  • Սրտանոթային համակարգի սուր անբավարարություն,
  • Անկայուն հեմոդինամիկ ցուցանիշներ,
  • Հարաճուն բազմաօրգանային անբավարարություն և այլն։


Կենտրոնի Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի աշխատանքն առանձնանում է իր սպեցիֆիկ բնույթով՝ պայմանավորված արյունաբանական հիվանդություններից բխող բարդ ախտաբանական վիճակներով, ինչը պահանջում է բարձր մասնագիտացված մոտեցում և շարունակական հսկողություն՝ կյանքի համար վտանգավոր բարդություններն արդյունավետ կառավարելու համար։

Բաժանմունքը հագեցած է վերակենդանացման և մոնիթորինգի սարքավորումներով․

  • Կարդիոմոնիտորներ,
  • Ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտության սարքեր,
  • Դիալիզի սարք,
  • Կենտրոնական երակային կատետրի տեղադրման համակարգեր,
  • Լյումբալ պունկցիայի և ողնուղեղային անզգայացման միջոցներ։

Բաժանմունքը գործում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով, ապահովելով անխափան աշխատանք բարձրակարգ մասնագետների կողմից։ Թիմը պարբերաբար մասնակցում է վերապատրաստումների՝ պահպանելու միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնություն:

Բաժանմունքում կիրառվում է անզգայացման հետևյալ տեսակները․

  • Ընդհանուր անզգայացում,
  • Ողնուղեղային անզգայացում,
  • Էպիդուրալ անզգայացում,
# Անվանում Նմուշ Արժեք
1 Վերակենդանացման բաժանմունքում բուժ 1 օրվա սպասարկում - 40000 ֏
2 Էպիդուրալ անզգայացում - 20000 ֏
3 Կենտրոնական ներերակային կաթետրի տեղադրում (ներառյալ կաթեթրի արժեքը) - 30000 ֏
4 Ն/ե կարճատև անզգայացում - 20000 ֏
5 Կենտրոնական ներերակային կաթետրի տեղադրում (առանց կաթեթրի ) - 20000 ֏
6 Կենտրոնական ներերակային կաթետրի տեղադրում նախատեսված բուժական աֆերեզի և ցուղունային բջիջների հավաքման համար - 35000 ֏
7 Ողնուղեղային պունկցիա - 10000 ֏
8 Երկարատև էպիդուրալ անզգայացում - 30000 ֏
9 Դիլատացիոն տրախեոստոմայի տեղադրում (կոնիկոտոմիա) - 60000 ֏
10 Կոլոնոսկոպիայի համար ն/ե կարճատև անզգայացում - 25000 ֏
11 Գաստրոսկոպիայի և կոլոնոսկոպիայի միաժամանակ անզգայացում - 30000 ֏
12 Գաստրոսկոպիայի համար ն/ե կարճատև անզգայացում - 20000 ֏
13 Արյունահոսության էնդոսկոպիկ դադարեցման համար ն/ե անզգայացում - 40000 ֏