Հյուսվածքաբանական և իմունահիստոքիմիական լաբորատորիան հիմնադրվել է 2015թ-ին և բացվել 2016թ-ին։ Լաբորատորիայում իրականացվում են բիոպսիոն և վիրահատական տարբեր հյուսվածքային նմուշների հյուսվածքաբանական, հիստոքիմիական և իմունահիստոքիմիական հետազոտություններ։ Իրականացվում են արյունաբանական ուռուցքային և ոչ ուռուցքային հիվանդությունների հյուսվածքաբանական, հիստոքիմիական և իմունահիստոքիմիական ամենալայնածավալ հետազոտությունները Հայաստանում։
Հյուսվածքաբանական լաբորատորիայում կատարվում են հետևյալ հետազոտությունները՝
- ոսկրածուծի,
- ավշային հանգույցի (էքսցիզիոն, ինցիզիոն, տրեպան),
- փայծաղի և հեռացված փայծաղի,
- լյարդի,
- մաշկի,
- ուրցագեղձի բիոպտատների։
Ինչպես նաև կատարվում են․
- գինեկոլոգիական
- ստամոքս-աղիքային տրակտի
- թոքային
- ոսկրային
- փափուկ հյուսվածքային և այլ հյուսվածքների, օրգանների հետազոտություններ։
Նշել թե ինչ կարևոր սարքավորումներով է զինված։ Անվանումը, նկարագրություն։
Հյուսվածքաբանական և իմունոհիստոքիմիական լաբորատորիան հագեցած է գերմանական, ճապոնական, ամերիկյան, հունգարական և չինական արտադրության ժամանակակից սարքավորումներով: Լաբորատորիան համագործակցում է տարբեր լաբորատորիաների հետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Լաբորատորիան հագեցած է հյուսվածքների անցկացման սարքով ու ներդրման կայանով, միկրոտոմով և բարձրորակ մանրադիտակներով։ Վերջինները հագեցած են նաև պոլյարիզացիայի հնարավորությամբ ու կամերայով՝ սլայդներից միկրոլուսանկարների ստացման համար։