«Ժպիտների քաղաք» հիմնադրամ
«Ժպիտների քաղաք» հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2014 թվականին Հայաստանում՝ աջակցելու ուռուցքաբանական և հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին և երիտասարդներին։ Հիմնադրամը նպաստում է Հայաստանում ուռուցքաբանության և հեմատոլոգիայի զարգացմանը՝ ապահովելով հիվանդների ախտորոշման, բուժման, դեղորայքի, հոգեբանական և սոցիալական աջակցության ֆինանսավորում։