Բարի գալուստ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն
Հարգելի՛ հայրենակիցներ,
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը տարիներ ի վեր գործում է մեկ գլխավոր նպատակով՝ ժամանակակից ու որակյալ բժշկական օգնությունը դարձնել առավել հասանելի մեր քաղաքացիների համար։ Արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող երեխաների և մեծահասակների կողքին լինելու մեր առաքելությունը մենք իրականացնում ենք գիտելիքով, պրոֆեսիոնալիզմով և հոգատար վերաբերմունքով։
Մեր կենտրոնում իրականացվում են ոլորտի առաջատար մոտեցումներով կառուցված ախտորոշման և բուժման ծրագրեր։ Մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են, մասնակցում միջազգային համաժողովների՝ լավագույն փորձը Հայաստան տեղափոխելու համար։ Մենք շարունակում ենք զարգանալ՝ հետևելով ժամանակի պահանջներին և վստահ լինելով, որ ամեն մի ներդրում կրթության, տեխնոլոգիայի կամ մարդկային հարաբերությունների մեջ օգնում է ևս մեկ հոգու կյանքը փոխել։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի պրոֆեսիոնալ թիմն 9 տասնամյակից ավելի անում է ամեն ինչ ձեր առողջության, կյանքի որակի պահպանման և վստահության համար։ Եղե՛ք առողջ։
Հայկ Գրիգորյան
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն

Դարձիր դոնոր
Միացե՛ք կյանքեր փրկելու մեր առաքելությանը, դարձե՛ք արյան դոնոր
Արյան պաշարներն այս պահին
Ծանոթացեք մեր նվիրյալ թիմին, որը կանգնած է յուրաքանչյուր պացիենտի կողքին։
Մեր արյունաբանների և ուռուցքաբանների թիմը, առաջնորդվելով միջազգային պրոտոկոլներով և ունեցած փորձով, ցուցաբերում է պրոֆեսիոնալ, հոգատար և պացիենտակենտրոն վերաբերմունք յուրաքանչյուր այցելուին։
Ծանոթացեք մեր բժիշկներին

















Մեր նորությունները

06/10/2026
Կյանքը՝ նոր ուժով․ բուժառու Գայանե Աբգարյանի պատմությունը
Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում ներկայացնում մեր բուժառու Գայանե Աբգարյանի պատմությունը։ Գայանեն պատմում է, թե ինչպես անցավ քաղցկեղի հաղթահարման ճանապարհը, ինչ փոխեց այդ փորձությունն իր կյանքում և ինչ սովորեց ամենակարևորի՝ կյանքը գնահատելու մասին։ Երբեմն կյանքը մեզ կանգնեցնում է ամենադժվար փորձությունների առաջ, որպեսզի սկսենք ավելի խորն ապրել, ավելի շատ սիրել ու գնահատել յուրաքանչյուր օրը։ Գայանեի պատմությունը …

30/09/2026
Արյան քաղկցեղը՝ երեխաների շրջանում․ մանկական բժիշկ-արյունաբան Գրիգոր Վարդանյան
Արյան քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական բժիշկ-արյունաբան Գրիգոր Վարդանյանը հյուրընկալվել էր Հայաստանի Հանրային Ռադիոյի «Ես առողջ եմ» փոդքասթի տաղավարում։ Հաղորդման ընթացքում մասնագետն անդրադարձել է՝

28/09/2026
«Յոլյան» կենտրոնում իրականացվեց ոսկրածուծի հերթական փոխպատվաստումը․ պատմություն՝ ուժի և հույսի մասին
Մոնթեն ակտիվ, հետաքրքրասեր ու շատ կենսուրախ բալիկ է։ Նա իր աշխույժությամբ, ժպիտով և ամեն ինչ իմանալու ցանկությամբ նույնիսկ բուժման ամենաբարդ օրերին կարողանում էր լույս ու ջերմություն բերել շրջապատին վստահություն հաղորդել նաև բուժանձնակազմին Փոքրիկ Մոնթեի պատմությունը ուժի, հույսի և հավատի մասին է։ Իսկ նրա ժպիտը մեզ ամեն օր հիշեցնում է, թե ինչի համար է արվում այս …

26/09/2026
«Մեր կենտրոնում տարեցտարի բարելավվում են բուժման արդյունքները»․ Լիլիթ Սարգսյան
Սեպտեմբերը մանկական քաղցկեղի իրազեկման ամիսն է։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բուժական ծառայության գծով փոխտնօրեն Լիլիթ Սարգսյանը ներկայացնում է մանկական քաղցկեղի վիճակագրությունն ու բուժման արդյունքները՝ անդրադառնալով նաև զարգացած երկրների փորձին։ Լիլիթ Սարգսյանը նշում է, որ մեր կենտրոնում տարեցտարի բուժման արդյունքները բարելավվում են՝ միջազգային համագործակցության, բուժանձնակազմի վերապատրաստումների և նոր փորձի ու գիտելիքների ներդրման շնորհիվ։

24/09/2026
Շրջայց «Յոլյան» կենտրոնում՝ Global Conference on Medical Tourism 2026-ի շրջանակում
Global Conference on Medical Tourism 2026 համաժողովի շրջանակում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը հյուրընկալեց համաժողովի մասնակիցներին։ Կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին կենտրոնում, այցելեցին ռազմավարական նշանակություն ունեցող բաժանմունքներ և ծանոթացան այստեղ իրականացվող աշխատանքներին, բժշկական ծառայություններին և կենտրոնի զարգացման ուղղություններին։ Այցը հնարավորություն էր միջազգային մասնագետներին ներկայացնելու կենտրոնի փորձը, հնարավորություններն ու բժշկական ոլորտում իրականացվող կարևոր աշխատանքները։

24/09/2026
«Յոլյան» կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը մասնակցել է Global Conference on Medical Tourism 2026-ի պանելային քննարկմանը
Global Conference on Medical Tourism 2026 համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ընթացքում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը ներկայացրեց կենտրոնի մասնագիտական ներուժը, ժամանակակից բժշկական հնարավորություններն ու միջազգային համագործակցության ուղղությունները։ Կենտրոնի մասնագիտական փորձը, տեխնոլոգիական հնարավորություններն ու միջազգային գործընկերային կապերը կարևոր նախադրյալներ են՝ «Յոլյան» կենտրոնը տարածաշրջանում բժշկական զբոսաշրջության զարգացման կարևոր և մասնագիտացված հասցե դիրքավորելու համար։

21/09/2026
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանն արժանացել է Մխիթար Հերացու մեդալի
Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից պարգևատրվել է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գուրգենի Գրիգորյանը։ Առողջապահության ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայկ Գրիգորյանն արժանացել է Մխիթար Հերացու մեդալի։ «Այսօր պետական բարձր գնահատանքի են արժանացել մարդիկ, որոնց աշխատանքն ու նվիրումը Հայաստանի պետականության տարբեր ոլորտներում իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի …

21/09/2026
Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-րդ տարեդարձը
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը նշում է Անկախության օրը և անկախության հռչակման 35-րդ տարեդարձը։ Շնորհավո՛ր Սեպտեմբերի 21

17/09/2026
«Յոլյան» կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը բացման խոսքով հանդես եկավ Ստագոյի գիտական օրվա շրջանակում
Գիտական օրը համախմբում է ոլորտի մասնագետներին՝ քննարկելու հեմոստազի համակարգի խանգարումների ախտորոշման հնարավորությունները, միջազգային փորձն ու կլինիկական պրակտիկայում կիրառվող ժամանակակից մոտեցումները։ «Յոլյան» կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը բացման խոսքով հանդես եկավ Ստագոյի գիտական օրվա շրջանակում՝ ընդգծելով հեմոստազի խանգարումների ախտորոշման ժամանակակից մոտեցումների, մասնագիտական համագործակցության, ինչպես նաև արդի գիտելիքի և փորձի փոխանակման կարևորությունը։

16/09/2026
Ի՞նչ լիմֆոման․ ներկայացնում է Արմինե Ֆարմազյանը՝ «Ես առողջ եմ»-ի տաղավարում
Լիմֆոմայի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-արյունաբան Արմինե Ֆարմազյանը հյուրընկալվել է Հայաստանի Հանրային Ռադիոյի «Ես առողջ եմ» փոդքաստի տաղավարում՝ խոսելով․ լիմֆոմաների հիմնական տեսակների և դրանց տարբերությունների,հիվանդության հնարավոր ախտանիշների,լիմֆոմայի ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին։
