Home Գիտական նախագծեր և կլինիկական հետազոտություններ
Գիտական նախագծեր և կլինիկական հետազոտություններ
Քաղցկեղով հիվանդների մոտ T-կարգավորիչ, CD4+, CD8+ բջիջների և CD4/CD8 հարաբերակցության մակարդակի կապը իմունաթերապիայի արձագանքի հետ
Ծրագրի նպատակն է բացահայտել իմունային բջիջների քանակական փոփոխությունների հնարավոր ազդեցությունը բուժման արդյունքների վրա։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրվող «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհի» շրջանակներում։
Ծրագիրը ղեկավարում են՝
Սամվել Բարդախչյանը,
Լուսինե Հարությունյանը,
Ծրագրում ընգրկված են նաև՝
Աստղիկ Ոսկանյանը,
Լիլիթ Մատինյանը,
Ամալյա Սարգսյանը
Արյան համակարգի բարորակ և չարորակ հիվանդությունների ազգային ռեգիստրների ստեղծում և վարում
Ծրագրի շրջանակներում ստեղծվել են հետևյալ ռեգիստրները․
- Քրոնիկական լիմֆոլեյկոզի ազգային ռեգիստր (գլխավոր հետազոտող՝ Գևորգ Սաղումյան),
- Սուր լեյկոզների ազգային ռեգիստր (գլխավոր հետազոտող՝ Նարե Մարտիրոսյան),
- Ֆիլադելֆիա նեգատիվ միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների ազգային ռեգիստր (գլխավոր հետազոտող՝ Աստղիկ Ոսկանյան),
- Միելոդիսպլաստիկ համախտանիշի ռեգիստր․ իրականացվում է Ֆրանսիայի հետ համատեղ (գլխավոր հետազոտող՝ Աննա Սևոյան),
- Ոչ Հոջկինյան Լիմֆոմաների ազգային ռեգիստր (գլխավոր հետազոտող՝ Լուսինե Սահակյան),
- Թալասեմիայի հայկական ազգային ռեդիստր (գլխավոր հետազոտող՝ Լուսինե Սահակյան),
- Հեմոգլոբինոպաթիաների միջազգային հետազոտական ցանց- INHERENT (գլխավոր հետազոտող՝ Մարիա Բադիկյան)։
Կլինիկական հետազոտություններ
- Երկարատև հակաբիոտիկային բուժում ստացող հիվանդների աղիների մանրէաբանական կազմի գնահատումը՝ C. difficile վարակի և կաթնաթթվային բակտերիաների քանակի միջև կապի բացահայտման նպատակով (գլխավոր հետազոտող՝ Դիանա Սողոմոնյան)
- Օրալ ազացիտիդինը՝ որպես պահպանող բուժում միջանկյալ և բարձր ռիսկի հեմատոլոգիական ռեմիսիայի մեջ գտնվող, ոսկրածուծի փոխպատվաստման ոչ ենթակա սուր միելոբլաստային լեյկեմիայով հիվանդների մոտ (գլխավոր հետազոտող՝ Աննա Սևոյան)
- Օրալ հակամակարդիչների արդյունավետության և ապահովության համեմատությունը ցածր մոլեկուլյար հեպարինի/ասպիրինի հետ՝ որպես թրոմբոտիկ բարդությունների պրոֆիլակտիկա նոր ախտորոշված և ինդուկցիոն թերապիա ստացող, միելոմային հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ (գլխավոր հետազոտող՝ Ներսես Ղահրամանյան)
- Atenativ դեղամիջոցի արդյունավետության, անվտանգության և դեղակենսաբանության (pharmacokinetics) գնահատումը ծննդաբերություն կամ վիրահատություն ստացող բնածին հակաթրոմբինի դեֆիցիտով հիվանդների մոտ (գլխավոր հետազոտող՝ Հեղինե Խաչատրյան)
- ANB-002 դեղամիջոցի արդյունավետության, անվտանգության և դեղաբանական դինամիկայի (pharmacodynamics) գնահատումը՝ վերջինիս միանգամյա ներմուծումից հետո հեմոֆիլիա B ունեցող հիվանդների մոտ (գլխավոր հետազոտող՝ Հեղինե Խաչատրյան)
- TiUMBio – Ib փուլի ուսումնասիրություն TU7710 դեղամիջոցի
անվտանգության, դեղակենսաբանության և դեղաբանական դինամիկայի վերաբերյալ՝ հեմոֆիլիա A կամ B ունեցող հիվանդների մոտ (գլխավոր հետազոտող՝ Հեղինե Խաչատրյան) - Հայաստանում Helicobacter pylori-ի դերը ոչ-Հոջկինյան լիմֆոմաների պատճառաբանության, ախտորոշման, բուժման արդյունավետության և հետագա ընթացքի մեջ (գլխավոր հետազոտող՝ Լուսինե Սահակյան)
- Միելեոֆիբրոզով հիվանդների կլինիկական համաճարակաբանական ժամանակակից ուսումնասիրություն. Եվրոպական Լեյկեմիայի Ցանցի (ELN) դիտողական հետազոտություն, ERNEST 3 (գլխավոր հետազոտող՝ Մարիա Բադիկյան)
Բացի վերոնշյալից՝ կենտրոնի գիտական գործունեության մաս են կազմում նաև գիտաժողովների կազմակերպումը, որոնք իրականացվում են դրամաշնորհների միջոցով։