Կարևորելով մուլտիդիսցիպլինար մոտեցումը՝ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կազմում ընդգրկված է Հոգեբանական-սոցիալական ծառայություն, որը վերակազմավորվել է 2019թ․-ին։ Հոգեսոցիալական աջակցությունը հանդիսանում է ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններ ունեցող պացիենտների բուժմանն ուղեկցող կարևոր բաղադրիչ։ Այն տրամադրում է բազմամասնագիտական անվճար աջակցություն բուժում ստացող պացիենտներին և նրանց ընտանիքներին՝ բուժման ընթացքում առաջ եկած հուզական, սոցիալական, կրթական դժվարությունների հաղթահարման հարցերում։
Ծառայության մասնագետները հանդիսանում են Մանկական ուռուցքաբանության միջազգային միության անդամներ, իսկ ծառայության ղեկավարը՝ նույն միության Հոգեբանասոցիալական աշխատանքային խմբի համանախագահ։