Դեղորայքի ապահովման բաժին

ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ի ներհիվանանոցային դեղատունը կարևոր դեր ունի կենտրոնում բուժծառայությունների կազմակերպման և անխափան ընթացքի ապահովման մեջ։ Դեղատունը կենտրոնի բոլոր բաժանմունքներին ու լաբորատորիաներին ապահովում է անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և լաբորատոր ազդանյութերով՝ սերտ համագործակցելով բուժանձնակազմի հետ։

Դեղատունը նաև համակարգում և բաշխում է հումանիտար օգնությամբ և ՀՀ ԱՆ-ի կողմից կենտրոնացված գնումների միջոցով տրամադրված դեղերն ու բժշկական նշանակության ապրանքները՝ ապահովելով դրանց հասանելիությունն ու նպատակային օգտագործումը։

Կենտրոնի դեղագետները պատասխանատու են բոլոր պարագաների պատշաճ պահպանման, պիտանելիության ժամկետների վերահսկման, ինչպես նաև բաշխման գործընթացի համակարգման համար՝ նպաստելով անվտանգ և արդյունավետ դեղատնային ծառայությունների մատուցմանը։

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

  • Սահակյան Մելանյա – Դեղորայքի ապահովման բաժնի վարիչ
  • Գալստյան Լիանա – Դեղագետ
  • Մինասյան Մարիամ – Դեղագետ

Հերթագրվել

010283800 Հերթագրվել