Շճաբանական լաբորատորիա

Շճաբանական լաբորատորիան հիմնադրվել է 1938թ․-ին։ Այն համալրված է առաջատար արտադրողների ժամանակակից անալիզատորներով, որոնք ապահովում են կատարվող լաբորատոր հետազոտությունների բարձր որակը: Որպես աստիճանավորման և վերահսկման նյութեր՝ ներլաբորատոր որակի հսկողության համար, շճաբանական լաբորատորիայում օգտագործվում են Abbott և այլ ընկերությունների հավաստագրված կենսանյութեր:

Շճաբանական լաբորատորիայում կատարվում է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության և Երևան քաղաքի մի շարք բժշկական կենտրոնների դոնորների և պացիենտների արյան նմուշների հետազոտում:

Լաբորատորիայում աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկ-լաբորանտներ։

Ներկայումս շճաբանական  լաբորատորիայում կատարվում են հետևյալ բազմապրոֆիլ հետազոտությունները՝

  •     իմունաֆերմենտային եղանակով HIV սկրինինգային հետազոտություններ միաժամանակ HIV1 և HIV2-ի նկատմամբ հակամարմինների թեստ-համակարգերի օգնությամբ,
  •     վիրուսային В և С հեպատիտների հետազոտություններ՝ (HBs-Ag, HBс-Ab) սպիտակուցային հակածինների օգտագործմամբ վիրուսային В հեպատիտի և հակածիների կիրառմամբ՝ վիրուսային հեպատիտ С-ի ախտորոշման համար,
  •     բրուցելոզի, ցիտոմեգալովիրուսի, Էպշտեյն-Բարր վիրուսի որոշում,
  •     սեռական ճանապարհով փոխանցվող վարակների՝ սիֆիլիսի որոշում,
  •     ֆոլաթթվի, հոմոցիստեինի, ֆերրիտինի, B12 վիտամինի, վիտամին D որոշում,
  •     վահանաձև գեղձի հորմոնների և կորտիզոլի որոշում,
  •     ցիկլոսպորինի և մետոտրեքսատի մակարդակների որոշում, որոնք կարևոր են, քանի որ դեղերի թերապևտիկ միջակայքը նեղ է և անհրաժեշտ է պահպանել օպտիմալ մակարդակ՝ կողմնակի ազդեցություններից խուսափելու համար։


    Լաբորատորիան համալրված է ՝

«Architect i 1000», «Cobas e 411», «Cobas e 402» սարքավորումներով։

ARCHITECT i1000SR անալիզատորն օգտագործում է CMIA (Chemiluminescent Microparticle Immunoassay) տեխնոլոգիա՝ բարձր զգայունությամբ և ճշգրտությամբ արդյունքներ ստանալու համար։

Սարքի հիմնական առավելություններն են․

  • Բարձր ավտոմատացում՝ նվազեցնելով մարդկային սխալի հավանականությունը,
  • Բարձր արտադրողականություն՝ մինչև 100 թեստ/ժամ արագությամբ,

Մշտական ռեագենտների և նմուշների բեռնման հնարավորություն՝ առանց աշխատանքը դադարեցնելու։

# Անվանում Նմուշ Արժեք
1 ՄԻԱՎ հակածին+հակամարմին որակական հետազոտություն /մանուալ/ Արյուն 3000 ֏
2 Հեպատիտ B-ի հակածին /HBsAg/ որակական հետազոտություն /մանուալ/ Արյուն 3000 ֏
3 Հեպատիտ C-ի /HCV/ հակամարմիններ որակական հետազոտություն /մանուալ/ Արյուն 3000 ֏
4 Սիֆիլիս որակական հետազոտություն /մանուալ/ Արյուն 3000 ֏
5 Բրուցելյոզ IgM որակական հետազոտություն /մանուալ/ Արյուն 4000 ֏
6 Բրուցելյոզ IgG որակական հետազոտություն /մանուալ / Արյուն 4,000 ֏
7 Էպշտեին-Բար վիրուս IgM /EBV Ig M/ VCA որակական հետազոտություն Արյուն 6,000 ֏
8 Էպշտեին-Բար վիրուս IgG /EBVG/ որակական հետազոտություն Արյուն 6,000 ֏
9 Հոմոցիստեինի /ամինաթթվի/ որոշում պլազմայում Արյուն 10,000 ֏
10 A կարգի իմունոգլոբուլին /մանուալ/ Արյուն 6,000 ֏
11 M կարգի իմունոգլոբուլին /մանուալ/ Արյուն 6,000 ֏
12 G կարգի իմունոգլոբուլին /մանուալ/ Արյուն 6,000 ֏
13 ՄԻԱՎ 1+2 հակածին+հակամարմին որակական հետազոտություն Արյուն 6,000 ֏
14 Հեպատիտ B-ի հակածին /HBsAg/ որակական հետազոտություն Արյուն 6,000 ֏
15 Հեպատիտ B-ի գումարային հակամարմինների որակական հետազոտություն/Hbcore/ Արյուն 6,000 ֏
16 Հեպատիտ C-ի /HCV/ հակամարմինների որակական հետազոտություն Արյուն 6,000 ֏
17 Ֆերիտինի որոշում արյան մեջ Արյուն 6,000 ֏
18 Վիտամին B12-ի որոշում արյան մեջ Արյուն 8,000 ֏
19 Ֆոլաթթվի որոշում արյան մեջ Արյուն 8,000 ֏
20 Ցիտոմեգալովիրուս IgM որոշում արյան մեջ Արյուն 6,000 ֏
21 Ցիտոմեգալովիրուս IgG որոշում արյան մեջ Արյուն 6,000 ֏
22 Ցիկլոսպորինի որոշում արյան մեջ Արյուն 17000 ֏
23 Վիտամին D Total Արյուն 10000 ֏
24 Մետոտրեքսատի որոշում արյան մեջ Արյուն 9000 ֏
Հորմոնների հետազոտություններ
1 Թիրեոտրոպ ՏՏԳ /TSH/ հորմոնի որոշում Արյուն 5000 ֏
2 Ազատ եռյոդթիրոնին /Free T3/ հորմոնի որոշում Արյուն 5000 ֏
3 Ազատ թիրոքսին /Free T4/ հորմոնի որոշում Արյուն 5000 ֏
4 Հակամարմիններ թիրեոիդ պերօքսիդազայի նկատմամբ /Anti – TPO/ Արյուն 6000 ֏
5 Հակամարմիններ թիրեոգլոբուլինի նկատմամբ /Anti-TG/ Արյուն 6000 ֏
6 Մարդկային խորիոնիկ գոնադոտրոպին /HCG+betta/ Արյուն 5500 ֏
7 Կորտիզոլ Արյուն 6000 ֏