Գործիքային ախտորոշման բաժանմունք
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի գործիքային ախտորոշման բաժանմունքը գործում է 1992թ․-ից։
Բաժնում գործում են հետևյալ ծառայությունները`
- Համակարգչային շերտագրություն
- Ռենտգենոգրաֆիա և ռենտգենոսկոպիա
- Ուլտրաձայնային հետազոտություն
- Անոթների դուպլեքս հետազոտություն
- Էլեկտրասրտագրություն
- Էխոսրտագրություն
- Էնդոսկոպիա
- Համակարգչային շերտագրություն
Դուպլեքս հետազոտություն
Դուպլեքս հետազոտության միջոցով հնարավոր է վաղ փուլում հայտնաբերել անոթային խնդիրները (աթերոսկլերոզ, թրոմբոզ, վարիկոզ), վերահսկել արյան շրջանառության խանգարումները, գնահատել վիրահատական միջամտություններից հետո անոթների վիճակը։
Հետազոտությունն անցավ է, անվտանգ և չի պահանջում հատուկ պատրաստում։ Այն հաճախ կիրառվում է ինչպես առաջնային ախտորոշման, այնպես էլ բուժման արդյունավետության հսկողության նպատակով։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի գործիքային ախտորոշման բաժանմունքում իրականացվում է մարմնի հետևյալ հատվածների դուպլեքս հետազոտություն՝
- Պարանոցի,
- Ստորին վերջույթների,
- Վերին վերջույթների անոթների։