Ուլտրաձայնային հետազոտություն

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի գործիքային ախտորոշման բաժանմունքը գործում է 1992թ․-ից։

Բաժնում գործում են հետևյալ ծառայությունները`
• Համակարգչային շերտագրություն
• Ռենտգենոգրաֆիա և ռենտգենոսկոպիա
• Ուլտրաձայնային հետազոտություն
• Անոթների դուպլեքս հետազոտություն
• Էլեկտրասրտագրություն
• Էխոսրտագրություն
• Էնդոսկոպիա

 

Ուլտրաձայնային հետազոտություն

 

ՈՒՁՀ-ն ախտորոշիչ մեթոդ է, որը կիրառվում է ներքին օրգանների վիճակը գնահատելու համար։ Այն անցավ, արագ և մատչելի միջոց է հիվանդություններն առավել վաղ փուլում հայտնաբերելու համար։

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի ՈՒՁՀ սենյակը հագեցած է հետևյալ ուլտրաձայնային սարքերով․
GE Versana premier
• GE (General Electric) LOGIQ P6
• GE LOGIQ F8
• GE LOGIQ E (շարժական)

 

Կատարվում են՝
• վահանաձև գեղձի,
• միջնորմի,
• որովայնի խոռոչի,
• հետորովայնամզային տարածության և փոքր կոնքի օրգանների,
• ծայրամասային ավշային հանգույցների,
• հոդերի,
• սրտի,
• անոթների ՈՒՁՀ հետազոտություններ:

# Անվանում Նմուշ Արժեք
1 Որովայնի խոռոչի օրգաններ - 7000 ֏
2 Փոքր կոնքի օրգաններ - 7000 ֏
3 պերիֆերիկ ավշային հանգույցներ - 8000 ֏
4 Վահանաձև գեղձ - 7000 ֏
5 Որովայնի խոռոչի օրգանների և փոքր կոնքի խոռոչի օրգաններ - 12000 ֏
6 Որովայնի խոռոչի օրգանների և վահանաձև գեղձ - 12000 ֏
7 Որովայնի խոռոչի օրգանների և ընդհանուր ավշային համկարգ /որովայնի խոռոչ, հետորովայնամզային տարածություն, պերիֆերիկ շրջաններ/ - 13000 ֏
8 Որովայնի խոռոչի օրգանների, փոքր կոնքի խոռոչի օրգանների և ընդհանուր ավշային համկարգի /որովայնի խոռոչ, հետորովայնամզային տարածություն, պերիֆերիկ շրջաններ/ - 17000 ֏
9 Որովայնի խոռոչի օրգանների, վահանաձև գեղձի և ընդհանուր ավշային համկարգի /որովայնի խոռոչ, հետորովայնամզային տարածություն, պերիֆերիկ շրջաններ/ - 19000 ֏