Իմունաարյունաբանության բաժանմունք

Իմունաարյունաբանության բաժանմունքը հիմնադրվել և ղեկավարվել է Թ.Լ. Թորգոմյանի կողմից՝ 1939 թվականին: 1962-1966 թթ. բաժանմունքը ղեկավարել է Ս.Ս. Ամիրխանյանը: 1966-2008 թթ. իմունաարյունաբանության բաժանմունքը ղեկավարել է բ.գ.դ. պրոֆեսոր Վալենտինա Մկրտիչի Ներսիսյանը: 2008 թ-ից մինչ օրս այն ղեկավարում է բ.գ.թ. Նելլի Հովհաննեսի Մուսայելյանը: 

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի իմունաարյունաբանության բաժանմունքը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել մի շարք հետազոտություններ և լինել միակը ՀՀ-ում:

Իմունաարյունաբանության բաժանմունքը հագեցած է ORTHO VISION Swift, Bio Vue ORTHO WORKSTATION իմունաարյունաբանական ախտորոշման  ավտոմատացված և կիսաավտոմատ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս հետազոտություններն իրականացնել ավելի բարձր մակարդակով: Համակարգը թույլ է տալիս միաժամանակ իրականացնել տարբեր իմունաարյունաբանական հետազոտություններ: Կենտրոնը ՀՀ ԱՆ աջակցությամբ ձեռք է բերել Luminex FlexMap 3d անալիզատորը, որն առաջինն է ՀՀ-ում: Անալիզատորը հիմնված է լազերային հիմքով հոսքային ցիտոմետրիայի սկզբունքների վրա: Համակարգը տալիս է արագ և ծախսարդյունավետ կենսավերլուծության արդյունքներ բազմաթիվ ձևաչափերով և կարող է միաժամանակ չափել մինչև 500 գեն կամ սպիտակուց փոքր նմուշի ծավալից: Սարքավորումը հնարավորություն կտա հետագայում ներդնել մի շարք հետազոտություններ՝ բաժանմունքը դարձնելով միակը ՀՀ-ում:

 

Ստորև ներկայացված է այն հետազոտությունները, որոնք իրակականացվում են միայն «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի իմունաարյունաբանության բաժանմունքում

 

  • Արյան խմբային և ռեզուս պատկանելիության որոշումը բարդ դեպքերում,  
  • Ոսկրածուծի և սոլիդ օրգանների փոխպատվասումներից առաջ հիվանդի և դոնորի համատեղելիության որոշում ըստ ABO, Rh-Hr, Kell և HLA համակարգերի,
  • Էրիթրոցիտար համակարգի անտիգենների որոշում ընդլայնված սանդղակով (Kk, MNSs, P, Duffi, Kidd, Lewis, Lutheran),
  • Արյան էրիթրոցիտար խիմերիզմի որոշում փոխներարկումների և փոխպատվաստման ժամանակ,
  • Հակաէրիթրոցիտար ալլոհակամարմինների որոշում (11 հակածնի նկատմամբ),
  • Հետփոխներարկումային ռեակցիաների հետազոտություն ըստ ABO, Rh-Hr, Kell և HLA համակարգերի,
  • Ամուսնական զույգերի համատեղելիության որոշում ըստ ABO, Rh-Hr, Kell և HLA համակարգերի,
  • Նորածինների մոտ հեմոլիտիկ հիվանդությունների պատճառների հայտնաբերում ըստ ABO, Rh-Hr և Kell համակարգերի և համապատասխան արյան բաղադրամասերի ընտրություն փոխանակային փոխներարկման համար,
  • Իմուն ABO հակամարմինների որոշում կրծքի կաթի մեջ,
  • Աուտոիմուն սառը և տաք հակամարմինների տիտրի որոշում





    Իմունաարյունաբանության բաժանմունքը զբաղվում է նաև գիտական, պրակտիկ և արտադրական գործունեությամբ: 
# Անվանում Նմուշ Արժեք
1 Արյան խմբային և ռեզուս պատկանելիության որոշում EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 6500 ֏
2 Արյան խմբային, Rh-Hr և Kell հակածիների որոշում EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 8000 ֏
3 Արյան խմբային և ռեզուս պատկանելիության որոշումը բարդ դեպքերում EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 10000 ֏
4 Հիվանդի և մեկ դոնորի համատեղելիության որոշում ըստ AB0, D, Kell հակածինների EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 6000 ֏
5 Հիվանդի և մեկ դոնորի համատեղելիության որոշում ըստ AB0, D, Kell հակածինների / Ակ-ի հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայության շրջանակներում բուժ սպասարկում ստացող հիվանդների համար/ EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 3500 ֏
6 Հիվանդի և մեկ դոնորի համատեղելիության որոշում ըստ AB0, D, Kell հակածինների Կումբսի անուղղակի ռեակցիայով EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 7000 ֏
7 Հիվանդի և մեկ դոնորի համատեղելիության որոշում ըստ AB0, Rh-Hr, Kell հակածինների Կումբսի անուղղակի ռեակցիայով EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 8000 ֏
8 Ռեզուս համակարգի հակածինների որոշում /C,c,E,e / EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 9000 ֏
9 Kell հակածինի որոշում EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 3000 ֏
10 Կումբսի ուղղակի ռեակցիա /IgG,IgG+C3d, C3b/ /3 քարտ/ EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 5000 ֏
11 Կումբսի անուղղակի ռեակցիա EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 8000 ֏
12 Նորածնի խումբային, ռոզուս պատկանելիության և կումբսի ուղղակի ռեակցիայի որոշում EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 5000 ֏
13 Ամուսնական զույգի առաջնակի հետազոտություն /ABO, Rh-Hr և HLA համակարգերով/ EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 50000 ֏
14 Ամուսնական զույգի կրկնակի հետազոտություն /ABO, Rh և HLA համակարգերով/ EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 35000 ֏
15 Ամուսնական զույգի խմբային և ռեզուս հակամարմինների հետազոտություն /Կումբսի անուղղակի ռեակցիայով/ EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 23000 ֏
16 Ամուսնական զույգի ռեզուս հակամարմինների հետազոտություն /կումբսի անուղղակի ռեակցիայով/ EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 20000 ֏
17 M, N, S, s, k /Cellano/ , Kpa, Kpb, Fya, Fyb, Jka, Jkb, Lua, Lub, Lea, Leb և P1 հակածինների որոշում /փոխպատվաստման համար/ EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 55000 ֏
18 Հիվանդի և դոնորի համատեղելիության որոշում երիկամի փոխպատվաստման ժամանակ EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 55000 ֏
19 Իմուն ABO համակարգերի հակամարմին. որոշ. կրծքի կաթի մեջ EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 1500 ֏
20 Աուտոիմուն սառը հակամարմինների տիտրի որոշում (x2) Վերցվում է երակային արյուն` 37°C տաք փորձանոթով 3000 ֏
21 Հակաէրիթրոցիտար ալլոհակամարմինների որոշում /11 հակածինների նկատմամբ/ EDTA փորձանոթով վերցված երակային արյուն 35000 ֏