Home Հոգեբան
Հոգեբան
Մեծահասակների հոգեբանական աջակցություն

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 2006 թվականից ներդրվել է մեծահասակ պացիենտների հոգեբանական աջակցության ծառայությունը, որը միտված է հիվանդության ախտորոշման փուլից սկսած պացիենտներին և նրանց հարազատներին հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն տրամադրելուն։
Հոգեբանական խորհրդատվությունը բուժման տարբեր փուլերում պացիենտների համար անհրաժեշտություն է և բուժման պարտադիր մաս։ Այն կենտրոնի կողմից տրամադրվում է արյան համակարգի չարորակ հիվանդություններով և հեմոֆիլիայով պացիենտներին, ինչպես նաև նրանց հարազատներին։ Հարկ է ընդգծել, որ բուժման ողջ ընթացքում պացիենտ-բժիշկ-հոգեբան կապն ապահովելու արդյունքում բուժումն առավել արդյունավետ է կազմակերպվում, որը նպաստում է պացիենտի կյանքի որակի բարելավմանը։
Մեծահասակ պացիենտների և նրանց հարազատների հոգեբանական աջակցության փուլերը
- Հիվանդության ախտորոշում․ պացիենտը և/կամ նրա հարազատը հիվանդության ախտորոշումից հետո ունենում է հիվանդության ընդունման հետ կապված հոգեբանական խնդիրներ (ժխտման, զայրույթի, փոխզիջման, դեպրեսիայի, ընդունման փուլի)։
Հարազատների շրջանում հաճախ են դիտվում հուզական կայունության հետ կապված խնդիրներ և վարքային մոդելների փոփոխություններ։ - Հիվանդության բուժման ընթացք․ բուժման ընթացքում պացիենտները հաճախ բախվում են էքզիստենցիալ խնդիրների, որի ընթացքում հոգեբանի հետ աշխատանքը դառնում է անհրաժեշտություն։ Դրանցից են՝ հոգեսոմատիկ խնդիրները, վախերը, հիվանդության ընթացքի բարդությունները, հատկապես քիմիաթերապիայի, ցիտոստատիկների և հորմոնալ դեղերի ընդունման հետ կապված (մազաթափություն, գիրացում, մեկուսացում, շփման խնդիրներ), երկարատև բուժումից ընկճվածություն՝ ընդհուպ մինչև դեպրեսիա, հուզական անտարբերություն (տարբեր տեսակի բարդությունների, անքնության և այլնի հետ կապված)։
- Բուժումից հետո․ այս փուլում կարևորվում է հոգեբանի դերը պացիենտի՝ հասարակության ինտեգրման գործընթացում։
նհրաժեշտ է ընդգծել, որ յուրաքանչյուր հիվանդության դեպքում հոգեբանը կիրառում է տարբեր մասնագիտական մոտեցում։ Օրինակ՝ հեմոֆիլիայով հիվանդների դեպքում, հաշվի առնեով ժառանգական գործոնը, հոգեբանի աշխատանքը ուղղվում է տարիքային ճգնաժամերին և հիվանդության առանձնահատկություններից բխող խնդիրների լուծմանը։ Իսկ, օրինակ կյանքի ընթացքում ձեռք բերած հիվանդությունների դեպքում հոգեբանական աջակցության փուլերը համապատասխանում են վերը նշված կետերին։
Կենտրոնում հոգեբաական խորհրդատվություն է իրականացվում նաև հետևյալ խնդիրների դեպքում (ոչ կենտրոնի այցելու հանդիսացող անձանց համար)․
- վախեր,
- ֆոբիաներ,
- խուճապային գրոհներ,
- ինքնաճանաչման հետ կապված խնդիրներ և այլն։
Կարևորելով ծառայության դերը պացիենտների բուժման ողջ ընթացքում, հոգեբանի աջակցությունը միտված է նրանց կյանքի որակի բարելավմանը։
Մենք հոգ ենք տանում նրանց հոգեկան առողջության մասին ամեն օր։