Home Ատամնաբույժ
Ատամնաբույժ
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 1994թ․-ից գործում է ատամնաբուժական կաբինետ, որտեղ աշխատում է արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող պացիենտների ստոմատոլոգիական խնամքի ոլորտում հանրապետությունում եզակի մասնագետներից մեկը։

Միսակ Ղազարյան
Կենտրոնի ստոմատոլոգիական ծառայությունն առանձնահատուկ է իր մոտեցմամբ՝ հատկապես հեմոֆիլիայով, թրոմբոֆիլիայով և այլ արյունաբանական խանգարումներով պացիենտների բուժման հարցում: Այստեղ կիրառվում են անվտանգության հատուկ արձանագրություններ և բուժման ընթացակարգեր՝ հաշվի առնելով արյունահոսության բարձր ռիսկայնությունը:
Բժիշկ ստոմատոլոգի կաբինետը հագեցած է ժամանակակից սարքավորումներով։
Իրականացում է՝
Թերապևտիկ ստոմատոլոգիա
- Ատամների էսթետիկ և ֆունկցիոնալ վերականգնում
- Կարիեսի և նրա բարդությունների համալիր բուժում
- Արմատախողովակների մասնագիտացված բուժում
Վիրաբուժական ստոմատոլոգիա
- Ատամների ատրավմատիկ հեռացում
- Կիստաների վիրահատական բուժում
- Բարորակ նորագոյացությունների հեռացում
Յուրաքանչյուր պացիենտի համար մշակվում է անհատականացված բուժման պլան, որը կազմվում է բուժող բժշկի հետ սերտ համագործակցությամբ։ Հաշվի են առնվում պացիենտի հիմնական հիվանդության առանձնահատկությունները, բուժման փուլը և հնարավոր ռիսկերը: Կիրառվում են ժամանակակից բուժման մեթոդներ և նյութեր՝ առավելագույն անվտանգություն և արդյունավետություն ապահովելու նպատակով: