Մակարդելիության լաբորատորիա

Մակարդելիության լաբորատորիան հիմնադրվել է 1968թ․-ին: Բաժանմունքի հիմնական նպատակն է հեմոֆիլիաների և թրոմբոֆիլիաների ժամանակին և ճշգրիտ հայտնաբերումն ու ախտորոշումը: Բաժանմունքը համալրված է ժամանակակից սարքավորումներով:

Ներկայումս Մակարդելիության լաբորատորիան հանդիսանում է ռեֆերենս լաբորատորիա և գտնվում է Հեմոֆիլիայի Համաշխարհային ֆեդերացիայի (WFH) հսկողության ներքո:

2012 և 2018թթ․-ին բաժանմունքը WFH-ի կողմից համարվել է տարածաշրջանի լավագույն լաբորատորիա և պարգևատրվել սերտիֆիկատներով:

Մակարդելիության լաբորատորիայի կատարած աշխատանքները մեծ նշանակություն ունեն ինչպես «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների (վիրաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական, վերակենդանացման և այլ բաժանմունքների) պացիենտների հիվանդությունների ախտորոշման և վիճակի գնահատման գործընթացում։
Այն հագեցած է ոլորտի նորագույն սարքավորումներով՝ Sta Compact Max, Sta Compact Max3, Helena C4 , Helena Aggram։

Լաբորատորիան միակն է Հայաստանում, որն իրականացնում է մակարդելիության ֆակտորների (F II, F V, F VII, F VIII, F IX, F X, F XI, F XIII) քանականան որոշման հետազոտությունները։ 

# Անվանում Նմուշ Արժեք
1 Հասարակ կոագուլոգրամմա /4 հետազոտություն Արյուն 6000 ֏
2 Ընդլայնված կոագուլոգրամմա /9 հետազոտություն Արյուն 11000 ֏
3 Արյան մակարդման II գործոն Արյուն 7000 ֏
4 Արյան մակարդման V գործոն Արյուն 7000 ֏
5 Արյան մակարդման VII գործոն Արյուն 9000 ֏
6 Արյան մակարդման VIII գործոն Արյուն 7000 ֏
7 Արյան մակարդման VIII գործոնի հանդեպ հակամարմինների որոշում Արյուն 8000 ֏
8 Արյան մակարդման IX գործոն Արյուն 7000 ֏
9 Արյան մակարդման IX գործոնի հանդեպ հակամարմինների որոշում Արյուն 8000 ֏
10 Արյան մակարդման X գործոն Արյուն 7000 ֏
11 Արյան մակարդման XI գործոն Արյուն 10000 ֏
12 Արյան մակարդման XI գործոնի հանդեպ հակամարմինների որոշում Արյուն 12000 ֏
13 Արյան մակարդման XIII գործոն Արյուն 16500 ֏
14 Գայլախտային հակամակարդիչի որոշում Արյուն 6000 ֏
15 Ֆիբրինոգեն Արյուն 2000 ֏
16 Թրոմբինային ժամանակ Արյուն 1500 ֏
17 Թրոմբոցիտար օղակի հետազոտություն 3 տեստ Արյուն 4000 ֏
18 Ակտիվացված մասնակի թրոմբինային ժամանակ/ԱՄԹԺ Արյուն 1500 ֏
19 Պրոտրոմբինային օղակ/ինդեքս, ժամանակ,ՄՆՕ Արյուն 2000 ֏
20 Արյունահոսության ժամանակի որոշումը ըստ Այվի Արյուն 1000 ֏
21 Արյան մակարդման ժամանկի որոշումը ըստ Լի-Ուայթի Արյուն 1600 ֏
22 Ֆիբրին մոնոմերների լուծվող կոմպլեքս Արյուն 1500 ֏
23 Պրոտեին C Արյուն 10000 ֏
24 Պրոտեին S Արյուն 20000 ֏
25 Դ-դիմեր Արյուն 10000 ֏
26 Հակաթրոմբին III որոշում Արյուն 8000 ֏
27 Վիլի-Բրանդի գործոնի Ռիստոցետին Կո-Ֆակտորային գործողություն /ապարատով արյուն 23000 ֏
28 Վիլի-Բրանդի անտիգեն Արյուն 12000 ֏
29 ԱԴՖ ագրեգացիա մանուալ Արյուն 1500 ֏
30 Մակարդելիություն համակարգի Mix Test հետազոտություն Արյուն 3500 ֏
31 Թրոմբոցիտների ագրեգացիա ԱԴՖ-ով /ապարատով/ Արյուն 10000 ֏
32 Թրոմբոցիտների ագրեգացիա արախիդոնաթթվով /ապարատով/ Արյուն 10000 ֏
33 Թրոմբոցիտների ագրեգացիա կոլագենով /ապարատով/ Արյուն 12000 ֏
34 Թրոմբոցիտների ագրեգացիա ադրենալինով /էպինեֆրին/ /ապարատով/ Արյուն 10000 ֏
35 Թրոմբոցիտների ագրեգացիա ռիտոցետինով Արյուն 14000 ֏