Ընդունարան- Տեղեկատու

Որդեգրելով պացիենտակենտրոն աշխատելաոճը՝ ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը այցելուների սպասարկումն իրականացնում է բարձր մակարդակով։ Հերթերի կառավարումն առավել հարմարավետ դարձնելու համար ներդրված են ժամանակակից էլեկտրոնային համակարգեր, վճարային տերմինալներ, տեղեկատվական մոնիտորներ:

Կենտրոնի տեղեկատուն և ընդունարանը հանդիսանում են այցելուի/ պացիենտի  ընդունման և սպասարկման առաջին ու ամենակարևոր օղակները։ Մուտք գործելու  պահից այցելուներին տրամադրվում է անհրաժեշտ և ամբողջական տեղեկատվություն՝ կապված բժշկական ծառայությունների, մասնագետների, հերթագրման և բուժման ընթացակարգերի հետ։ 

Եվ ընդունարանը, և տեղեկատուն համագործակցում են կենտրոնի մյուս բաժինների հետ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն կազմակերպել մասնագետների ներգրավումն ու պացիենտի ուղեգրումը համապատասխան բաժին։ Իսկ ընդունարան դիմող պացիենտների համար, ըստ անհրաժեշտության, հրավիրվում է համապատսխան մասնագետ և տեղում իրականացվում է խորհրդատվություն, որից հետո կազմակերպվում է ստացիոնար կամ ամբուլատոր սպասարկում։

Բժշկական կենտրոնի աշխատանքների բնականոն և շարունակական կազմակերպումը հնարավոր է դառնում տարբեր մասնագետների ներդաշնակ և նպատակաուղղված համագործակցության արդյունքում։ Ծրագրային ապահովման թիմի նորարարական մոտեցումներն ու վարչական ստորաբաժանումների կազմակերպչական ջանքերը միասին ստեղծում են արդյունավետ համակարգ, որն ուղղված է պացիենտակենտրոն, ժամանակակից և վստահելի բուժօգնության ապահովմանը։ Մեր թիմում համատեղ ուժերով ենք կառուցում հուսալի ու կայուն բժշկական միջավայր։


Մասնագետներ

Ընդունարանի բժիշկ- Ավետիս Դարբինյան

 Ընդունարանի պատասխանատու — Անուշ Հովհաննիսյան

Հիվանդների գրանցման բաժնի վարիչ —  Նատալյա Ալեքսանյան

Հերթագրվել

010283800 Հերթագրվել