Home Մեծահասակների ուռուցքաբանության և քիմիաթերապիայի կլինիկա
Մեծահասակների ուռուցքաբանության և քիմիաթերապիայի կլինիկա
- Մեր մասին
- Փափուկ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ
- Կրծքագեղձի չարորակ նորագոյացություններ
- Հաստ աղիքի չարորակ նորագոյացություններ
- Ձվարանների չարորակ նորագոյացություններ
- Շագանակագեղձի չարորակ նորագոյացություններ
- Գլխի և պարանոցի չարորակ նորագոյացություններ
- Մաշկի չարորակ նորագոյացություններ
- Երիկամաբջջային չարորակ նորագոյացություններ
- Ոսկրային չարորակ նորագոյացություններ
- Թոքի չարորակ նորագոյացություններ
- Ստամոքսի չարորակ նորագոյացություններ
- Գիտական հետազոտություններ
- Մեր թիմը
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Մեծահասակների ուռուցքաբանության և քիմիաթերապիայի կլինիկան հիմնվել է 2019թ․-ին։Կլինիկայում բուժում են ստանում չարորակ սոլիդ ուռուցքային ախտահարում ունեցող պացիենտները:
Օնկոհիվանդների բուժումը հիմնված է միջազգային NCCN, ESMO, ASCO, EAU ուղեցույցների վրա։ Կլինիկայում կազմակերպվում են դեղորայքային բուժման բոլոր ժամանակակից տեսակները՝ ներառելով ինչպես ստանդարտ քիմիաթերապևտիկ և հորմոնալ բուժումները, այնպես էլ նորագույն իմունոթերապևտիկ և թիրախային բուժման տարբերակները։ Կլինիկայում իրականացվում է նաև բարդագույն բարձր դեղաչափերով քիմիաթերապևտիկ բուժում։ Այն առաջին կլինիկան է Հայաստանում, որ կիրառել է բարձր դոզայով Մետոտրեքսատ MAP պրոտոկոլը օստեոսարկոմայի համար:
Կլինիկայում մեծ է արտասահմանից ժամանած պացիենտների հոսքը, մասնավորապես այստեղ բուժում են ստանում Գերմանիայից, Կուբայից, Մալայզիայից, Ռուսաստանից և այլ երկներից Հայաստան եկած պացիենտներ։ Մեծահասակների ուռուցքաբանության և քիմիաթերապիայի կլինիկայում Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից հատուկ ժամանած պացիենտների բուժումն իրականացվում է Compassionate Use ծրագրի միջոցով և նորարական դեղորայքով։
Այն առաջին կլինիկան է Հայաստանում, որ սկսել է նորագույն իմունոթերապևտիկ դեղերով կլինիկական հետազոտություն (Clinicaltrials.gov: NCT06322108)։
Գործող կլինիկական հետազոտություններ
- տարածուն քաղցկեղով պացիենտների համար իմունաթերապևտիկ հակաPD1+հակաCTLA4 դեղորայքով
- լյարդ-երիկամային անբավարարությամբ մետաստատիկ սոլիդ ուռուցք ունեցող պացիենտների շրջանում դեղորայքի ֆարմակոկինետիկ բնութագրերի որոշում
Կլինիկայում գործում են Միջազգային դեպքերի քննարկումների հարթակներ
- Թոքի քաղցկեղի միջազգային աշխատանքային խումբ ԱՄՆ-Հայաստան — ԱՄՆ-ի Միչիգանի Համալսարանի Հեմատո-օնկոլոգիայի ամբիոնի Պրոֆեսոր եւ թորակալ ուռուցքաբանության կլինիկական հետազոտությունների թիմի ղեկավար Քալամքերիանի հետ
- Աղեստամոքսային եւ նեյրոէնդոկրին ուռուցնքերի աշխատանքային խումբ ԱՄՆ-Հայաստան — Բարբարա Անն Կարմանոս Քաղցկեղի կենտրոնի Աղեստամոսային եւ նեյրոէնդոկրին ուռուցքների բաժնի ղեկավար Պրոֆեսոր Ֆիլիպ Ֆիլիպի հետ,
- Կրծքագեղձի Քաղցկեղի Միջազգային Աշխատանքային խումբ Կանադա-Հայաստան — ՄաքՋիլլ համալսարանի Կրծքագեղձի քաղցկեղի կենտրոնի ղեկավար եւ վիաբույժ Սարգիս Մետերիսյանի, ճառագայթային եւ դեղորայքային թերապիայի բաժինների էքսպերտներ Տարեք Հիջալի եւ Նաթանիել Բուգանիմի հետ, Մոնռեալ, Կանադա
- Սարկոմայի Դեպքերի Միջազգային Քննարկման Հարթակ Գերմանիա – Հայաստան – Մյունստերի համալսարանական կլինիկայի առաջատար էքսպերտների հետ դեպքերի քննարկում եւ Գերմանիայի Սարկոմայի ռեֆերենս առաջատար էքսպերտ պրոֆ Յեվա Վալդերմանի Կողմից հյուսվածաբանական բլոկերի վերանայում, նորագույն մոլեկուլային եւ ցիտոգենետիկական ախտորոշում
Կլինիկան հանդիսանում է ԵՊԲՀ Օնկոլոգիայի ամբիոնի բազա, որտեղ ուսանողները անցնում են ուռուցքաբանության դասընթացը, իսկ կլինիկական օրդինատորները ստանում են նեղ մասնագիտացում՝ ստանալով ուռուցքաբան-քիմիաթերապևտի (կլինիկական ուռուցքաբան) որակավորում։
Կլինիկայում աշխատող բուժանձնակազմը վերապատրաստումներ է անցել եվրոպական և ամերիկյան առաջատար հիվանդանոցներում, ակտիվ մասնակցում է միջազգային գիտական համաժողովներին, սեմինարներին, վեբինարներին։ Բժիշկները հանդիսանում են մի շարք օնկոլոգիական ասոցիացիաների անդամներ (ASCO – American Society of Clinical Oncology, ESMO – European Society for Medical Oncology, ESO – European School of Oncology, AAHO – Armenian Association of Hematology and Oncology, …)։ Նրանք ունեն տպագրված բազմաթիվ գիտական աշխատություններ՝ այդ թվում նաև միջազգային հեղինակավոր պարբերականներում։
| # | Անվանում | Նմուշ | Արժեք |
|---|---|---|---|
| 1 |