Հաստ աղիքի չարորակ նորագոյացություններ

Հաստ աղիքի քաղցկեղը (կոլոռեկտալ) հաճախ հանդիպող չարորակ հիվանդություն է, որի առաջացման վրա ազդում են ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ ժառանգական գործոնները։ Հաստ աղիքի քաղցկեղը չարորակ հիվանդությունների շարքում ախտորոշման հաճախականությամբ գրավում է երրորդ տեղը տղամարդկանց և երկրորդը՝ կանանց շրջանում։

Ռիսկի գործոններից են՝

  • տարիքը,
  • աղիների բորբոքայի հիվանդությունները՝ մասնավորապես ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտն ու կրոնի հիվանդությունը,
  • որովայնի, կոնքի շրջանի նախկինում ստացած ճառագայթային թերապիան,
  • ցիստիկ ֆիբրոզը,

Այլ ռիսկի գործոններից են՝

  • կարմիր վերամշակված մսամթերքի օգտագործումը,
  • ալկոհոլի չարաշահումը,
  • ծխելը,
  • ճարպակալումը,
  • շաքարային դիաբետը։ 

Տարբերվում են սպորադիկ և ընտանեկան դեպքեր։

  • Սպորադիկ դեպքեր․ սա նշանակում է, որ հիվանդությունը տեղի է ունենում ոչ ժառանգական ձևով, և գերակշռող մեծամասնությունը (ավելի քան 70%) պատկանում է այս խմբին։ Այն կապված է արտաքին գործոնների հետ՝ սննդակարգի վատթարացում, վարակներ, վնասակար սովորություններ (ծխախոտ, ալկոհոլ)։
  • Ընտանեկան դեպքեր (ադենոմատոզ պոլիպոզը և Լինչի համախտանիշ)հաստ աղիքի քաղցկեղների 10-15%-ը կապված է ժառանգական մուտացիաների կամ գենետիկ խանգարումների հետ։ Այս դեպքերում ընտանիքում շատ հաճախ մի քանի անդամների մոտ առկա է հաստ աղիքի քաղցկեղ կամ առկա են պոլիպներ, և հիվանդության զարգացումը տեղի է ունենում ավելի վաղ՝ 40-45 տարեկանից։

Հաստ աղիքի քաղցկեղի ախտորոշման համար իրականացվում է կոլոնոսկոպիա։
Բուժման ընտրությունը կախված է հիվանդության տարածվածության աստիճանիցև մի շարք մուտացիաների առկայությունից: Կարող են օգտագործվել ինչպես վիրահատական, այնպես էլ դեղորայքային (քիմիաթերապիա, իմունոթերապիա, թիրախային թերապիա) և ճառագայթային բուժման եղանակներ։