Մանկական արյունաբանական և քիմիաթերապիայի կլինիկական բաժանմունք

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 1983թ․-ից գործում է Մանկական արյունաբանական և քիմիաթերապիայի կլինիկական բաժանմունքը։ 2019թ․-ին ստեղծվել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը։ Այստեղ բուժում են ստանում 0-18 տարեկան, արյան չարորակ և արյունաբանական այլ ախտաբանություններ ունեցող երեխաներ:
Մանկական արյունաբանական և քիմիաթերապիայի կլինիկական բաժանմունքը միակն է Հայաստանում, որն իրականացնում է արյան և արյունաստեղծ համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում՝ ժամանակակից ուղեցույցներին համապատասխան։

Բաժանմունքում տարեկան բուժում է ստանում լեյկեմիաներով միջինը 30-45 առաջնակի ախտորոշված պացիենտ: Սուր լեյկեմիայի լիմֆոբլաստային տարբերակին բաժին է ընկնում 80%-ը, 18-20%-ը՝ միելոբլաստային տարբերակին, 0-2%-ը` քրոնիկ միելոլեյկոզին:
1987թ.-ից սկսած պացիենտների բուժումն իրականացվել է ըստ AUR ծրագրի: 1992-1993թթ. մանկական սուր լեյկեմիաների բուժման պրակտիկայում ներդրվել է BFM (Բեռլին-Ֆրանկֆուրտ-Մյունստեր) գերմանական ծրագիրը: 2013թ.-ից սուր լեյկոզի բուժման համար կիրառվել է նաև MB (Մոսկվա/Բեռլին) ծրագիրը: Այս ծրագրերը, կախված սուր լեյկեմիայի տեսակից, թույլ են տալիս 70-90% դեպքերում ստանալ ռեմիսիա, իսկ 5 տարվա առանց ռեցիդիվների ապրելիության ցուցանիշը համապատասխանորեն կազմում է 40-70%: Բուժման ավարտից հետո երեխաները շարունակում են գտնվել բազմապրոֆիլ մասնագետների մշտական հսկողության տակ՝ նպատակ ունենալով ժամանակին հայտնաբերել և կանխել քիմիաթերապիայի հնարավոր ուշացած բարդությունները։

2021թ․-ից ալոգեն փոխպատվաստման ծրագրի ներդրումից սկսած լեյկեմիաների բուժման ցուցանիշներն ավելի են բարելավվել։

Բաժանմունքը համագործակցում է արտասահմանյան առաջատար կենտրոնների և մասնագետների հետ։

Անձնակազմը շարունակաբար մասնագիտական վերապատրաստումներ է անցնում առաջատար կլինիկաներում՝ հետևելով ժամանակակից բուժման նոր մեթոդներին։ Մասնակցելով միջազգային գիտաժողովների և կոնֆերանսների՝ մեր մասնագետները մշտապես կատարելագործում են իրենց գիտելիքներն ու հմտությունները։

# Անուն Նմուշ Արժեք
1