Միելոդիսպլաստիկ համախտանիշը (ՄԴՍ) արյան համակարգի կլոնալ հիվանդություն է, որն ունի տարբեր ենթատեսակներ, որոնց բուժումը ներառում է ինչպես աճի գործոններ՝ մարդկային ռեկոմբինանտ էրիթրոպոէտին, թրոմբոպոէտին, այնպես էլ քիմիապրեպարատներ՝ հիպոմեթիլացնող ագենտներ։
Արտահայտվում է արյան բջջային կազմի մասնակի կամ լրիվ արտադրության ընկճմամբ։ Կլինիկական արտահայտությունը կախված է տվյալ ճյուղի արտադրման ընկճման աստիճանով։ Կլինիկական նշանները կարող են լինել ընդհանուր թուլությունը, գլխապտույտները, արյունահոսությունները, կապտուկները,
վիրուսային և բակտերիալ կրկնվող վարակները։ ՄԴՍ-ի բուժման ժամանակ կիրառվում է ալլոգեն ցողունային բջիջների փոխպատվաստում։ Բուժման բոլոր մեթոդները հասանելի են և կիրառվում են «Յոլյան» կենտրոնում։
Վիճակագրություն․ Հիվանդությունը բնորոշ է գերազանցապես մեծահասակներին, առավել հաճախ հանդիպում է 60-ից բարձր տարիքային խմբում։
Ժառանգականություն․ Հիվանդությունը ժառանգական չէ, սակայն զարգացման մեջ մեծ է ժառանգական նախատրամադրվածության դերը։