Մանկական ուռուցքաբանության բաժանմունք

Հայաստանում մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների բուժումը կենտրոնացված է «ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ում։ 2019 թվականի փետրվարի 7-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, միավորվեցին երկրում գործող բոլոր մանկական ուռուցքաբանական և արյունաբանական բաժանմունքները, ինչի արդյունքում ստեղծվեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը։ Այս կենտրոնացումը հնարավորություն տվեց ուժերի համախմբման, բուժօգնության որակի բարձրացման և երեխաներին համալիր, ժամանակակից բժշկական ծառայություններ տրամադրելուն։

Կենտրոնում նույն տարվա օգոստոսին ձևավորվեցին չորս բազմամասնագիտական (մուլտիդիսցիպլինար) աշխատանքային խմբեր («City of Smile» հիմնադրամի աջակցությամբ), որոնք կենտրոնացած են մանկական քաղցկեղի տարբեր տեսակների վրա՝

  • լեյկեմիաների,
  • լիմֆոմաների,
  • սոլիդ ուռուցքների,
  • ոսկրամկանային ուռուցքների,
  • նեյրոուռուցքաբանության,
  • ցողունային բջիջների փոխպատվաստման ուղղությամբ։

Բաժանմունքում տրամադրվող բժշկական ծառայությունները ներառում են՝

  • լիմֆոմաներ,
  • կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներ,
  • նեյրոբլաստոմա,
  • տարբեր տիպի սարկոմաներ,
  • այլ մանկական չարորակ նորագոյացություններ։

Իրականացվում է նաև՝ անոթային ուռուցքների և մալֆորմացիաների ախտորոշում, հսկողություն և բուժում։

Միջազգային փորձագետների ներգրավմամբ թիմերը մշակել և թարգմանել են ախտորոշման ու բուժման ազգային ուղեցույցներ, ապահովել են դեպքերի բազմամասնագիտական քննարկում և խթանել գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Համագործակցությունը միջազգային առաջատար կենտրոնների հետ շարունակվում է մինչ օրս՝ ապահովելով մանկական քաղցկեղի ժամանակակից բուժման լավագույն մոտեցումները Հայաստանում։ Բացի այդ ամեն շաբաթ կազմակերպվում են մասնագիտացված մուլտիդիսցիպլինար քննարկումներ՝ կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների, ոսկրամկանային սարկոմաների, ինչպես նաև Նեյրոբլաստոմայի գլոբալ ցանցի (Global Neuroblastoma Network) աշխատանքային խմբերի շրջանակում, որոնց ընթացքում դեպքերը վերլուծվում են միջազգային առաջատար փորձագետների մասնակցությամբ։

Հայաստանում մանկական ուռուցքաբանության ոլորտում գործում է նաև կրթական և գիտահետազոտական հզոր բաղադրիչ։ 2019 թվականին ԵՊԲՀ-ում հիմնադրվեց Հայաստանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության առաջին ամբիոնը։ Կրթական ծրագիրը մշակվեց՝ հիմնվելով ԱՄՆ առաջատար կենտրոնների ուղեցույցների վրա, ապահովելով միջազգային չափորոշիչներին համապատասխան մասնագետների պատրաստում։
Բժիշկների վերապատրաստումները շարունակվում են նաև արտերկրում՝ ԱՄՆ-ի Սուրբ Հուդայի մանկական հետազոտական կենտրոնում (2019 թվականին Հայաստանը, առաջինն աշխարհում, միացավ կենտրոնի կողմից հիմնադրված միջազգային ալյանսին), Գերմանիայի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների առաջատար կլինիկաներում։ Սա թույլ է տալիս ընդլայնել մասնագիտական հմտությունները, փոխանակել փորձը և Հայաստանում ներդնել բուժման ու կազմակերպչական արդի մոտեցումներ։

# Անուն Նմուշ Արժեք
1