Home Uncategorized Page 3
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում բուժծառայությունները շարունակաբար ներդրվում և զարգացվում են միջազգային չափանիշներին ու ուղեցույցներին համահունչ։
Այսօր արդեն իրականություն է դարձել զարգացած երկրներում կիրառվող մեթոդներից մեկը՝ ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստմանը զուգահեռ ալֆա/բետա T-լիմֆոցիտների դեպլեցիայի իրականացումը։
Դեպլեցիան կիրառվում է մինչև 18 տարեկան պացիենտների շրջանում, որոնց մոտ իրականացվում է հապլոիդենտիկ (ոչ ամբողջությամբ համատեղելի դոնորով) փոխպատվաստում։ Այս մեթոդի շնորհիվ նվազում է ծանր բարդությունների առաջացման ռիսկը և բարելավվում են ոսկրածուծի փոխպատվաստման արդյունքները։
Ծառայությունը համարվում է բարձրարժեք և աննախադեպ։
Ծրագիրը կյանքի է կոչվել MKMED ընկերության հետ համագործակցության արդյունքում, իսկ պացիենտների համար ծառայության հետագա ֆինանսավորումն ամբողջությամբ կիրականացնի «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը։
Հիշեցնենք, որ ալոգեն փոխպատվաստումների դեպքում մինչև 25 տարեկան պացիենտների բուժումն իրականացվում է պետության և «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի համատեղ ֆինանսավորմամբ։
25 տարեկանից բարձր պացիենտների համար ալոգեն փոխպատվաստման ծախսերի զգալի մասը հոգում է պետությունը։
Աուտո փոխպատվաստումները՝ թե՛ մանկական, թե՛ մեծահասակների, իրականացվում են ամբողջովին պետության ֆինանսական աջակցության շնորհիվ։
Ալֆա/բետա T-լիմֆոցիտների դեպլեցիայի իրականացում՝ «Յոլյան» կենտրոնում
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում բուժծառայությունները շարունակաբար ներդրվում և զարգացվում են միջազգային չափանիշներին ու ուղեցույցներին համահունչ։ Այսօր արդեն իրականություն է դարձել զարգացած երկրներում կիրառվող մեթոդներից մեկը՝ ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստմանը զուգահեռ ալֆա/բետա T-լիմֆոցիտների դեպլեցիայի իրականացումը։ Դեպլեցիան կիրառվում է մինչև 18 տարեկան պացիենտների շրջանում, որոնց մոտ իրականացվում է հապլոիդենտիկ (ոչ ամբողջությամբ համատեղելի դոնորով) փոխպատվաստում։ Այս մեթոդի շնորհիվ …
Ամեն ինչ՝ արյան դոնորության մասին․ կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը՝ «Ես առողջ եմ»-ի տաղավարում
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը հյուրընկալվել էր Հայաստանի Հանրային Ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդաշարին՝ անդրադառնալու արյունատվության շուրջ կարևոր թեմաների։ Զրույցի ընթացքում քննարկվել են՝
Կանոնավոր արյունատվության կենսական նշանակությունը․ Անդրանիկ Շամիլյան
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը՝ կանոնավոր արյունատվության կենսական նշանակության մասին Նպաստե՛նք ՀՀ-ում կամավոր և անհատույց արյունատվության մշակույթի զարգացմանն ու տարածմանը։ Դարձի՛ր դոնոր, փրկի՛ր կյանքեր
Հունիսի 21. Բուժաշխատողի օր
Սիրելի՛ գործընկերներ, Բուժաշխատողի օրվա առիթով ջերմորեն շնորհավորում եմ առողջապահական համակարգի բոլոր ներկայացուցիչներին։ Մեր մասնագիտությունը միայն բուժում չէ․ այն ամենօրյա պայքար է կյանքի համար, երբ գիտելիքը, փորձն ու մարդկային հոգատարությունը միավորվում են հանուն պացիենտի առողջության և ապագայի։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի ողջ անձնակազմին՝ բժիշկներին, բուժքույրերին, լաբորանտներին, արյան ծառայության մասնագետներին և բոլոր …
Հունիսի 21-ը Հայաստանում նշվում է Բուժաշխատողի օրը
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում, ավանդույթի համաձայն, նշվեց բուժաշխատողների մասնագիտական տոնը։ Կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը շնորհավորեց բոլոր բուժաշխատողներին՝ շեշտելով նրանց անգնահատելի ներդրումն ու ամենօրյա նվիրումը։ Նա ընդգծեց․ որակյալ բժշկական օգնության հիմքում կանգնած են ոչ միայն գիտելիքն ու փորձը, այլ նաև մարդկային վերաբերմունքն ու բարձր պատասխանատվությունը։ Այս տարի, Արյան դոնորի օրվա խորհրդով, պատվոգրեր հանձնվեցին Արյան ծառայության …
Իրականացվեց ոսկրածուծի հերթական ալոգեն փոխպատվաստումը
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում իրականացվել է հերթական մանկական ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը Փոխպատվաստման առաջին փուլում կատարվել է դոնորական բջիջների հավաքագրումը։ Այս դեպքում դոնոր է հանդիսացել պացիենտի մայրը, որից հետո հաջողությամբ իրականացվել է դոնորական ոսկրածուծի փոխպատվաստումը։
«Մեկ կաթիլ մարդասիրություն». Արյան դոնորի համաշխարհային օր
«Մենք գուցե երբեք չիմանանք, թե ում կյանքն ենք փրկում, բայց այդ անանուն շնորհակալությունը, որ բաբախում է փրկված սրտերում, այդ անանուն կապը, որը միացնում է բոլորովին անծանոթ մարդկանց, երևի, աշխարհի ամենաիրական և մաքուր մարդասիրությունն է», — «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյան Դարձի՛ր այդ անանուն հերոսներից մեկը նաև դու։ Իրական մարդասիրությամբ լի օրվա մթնոլորտը՝ …
Ովքե՞ր կարող են դառնալ արյան դոնոր, ինչո՞ւ է արյունատվությունը կենսական անհրաժեշտություն
Առջևում արյան դոնորի միջազգային օրն է․ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը շեշտում է՝ ժամանակակից գիտությունը կարող է ստեղծել նորագույն սարքավորումներ, բացահայտել բարդ մոլեկուլային մեխանիզմներ, սակայն արյան լիարժեք փոխարինող մինչ օրս չի ստեղծվել։ Արյունը կյանք է, իսկ արյունատվությունը՝ կյանք նվիրելու բարձրագույն դրսևորում։ Ովքե՞ր կարող են դառնալ արյան դոնոր, ինչո՞ւ է արյունատվությունը կենսական անհրաժեշտություն, …
Դարձի՛ր դոնոր, փրկի՛ր կյանքեր․ «Մեկ կաթիլ մարդասիրություն»
Հունիսի 14-ին՝ Արյան դոնորի համաշխարհային օրվա շրջանակում, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը կազմակերպում է հատուկ ակցիա։ Սա քո հնարավորությունն է անել ամենակարևոր քայլերից մեկը՝ դառնալ կամավոր դոնոր և փրկել կյանքեր։ Մասնակիցներին սպասվում են հաճելի անակնկալներ, իսկ արյունատվություն իրականացրած անձանց՝ նվերներ, ջերմ մթնոլորտ և դրական հույզերի իսկական հրավառություն։ Այսպիսով, հունիսի 14-ին, ժամը՝ 10:00 – 18:00, սպասում …