Հունիսի 21. Բուժաշխատողի օր

Սիրելի՛ գործընկերներ,

Բուժաշխատողի օրվա առիթով ջերմորեն շնորհավորում եմ առողջապահական համակարգի բոլոր ներկայացուցիչներին։

Մեր մասնագիտությունը միայն բուժում չէ․ այն ամենօրյա պայքար է կյանքի համար, երբ գիտելիքը, փորձն ու մարդկային հոգատարությունը միավորվում են հանուն պացիենտի առողջության և ապագայի։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի ողջ անձնակազմին՝ բժիշկներին, բուժքույրերին, լաբորանտներին, արյան ծառայության մասնագետներին և բոլոր աշխատակիցներին, որոնց նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում հաղթահարել ամենաբարդ մարտահրավերները։

Մաղթում եմ ձեզ առողջություն, մասնագիտական նոր հաջողություններ և անսպառ ուժ։ Թող ձեր աշխատանքը շարունակաբար պարգևի հույս և կյանք։

Շնորհավոր Բուժաշխատողի օրը։

Հարգանքով՝

Հայկ Գրիգորյան

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն

Հերթագրվել

010283800 Հերթագրվել