Home Նորություններ Հունիսի 21-ը Հայաստանում նշվում է Բուժաշխատողի օրը
Հունիսի 21-ը Հայաստանում նշվում է Բուժաշխատողի օրը
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում, ավանդույթի համաձայն, նշվեց բուժաշխատողների մասնագիտական տոնը։
Կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը շնորհավորեց բոլոր բուժաշխատողներին՝ շեշտելով նրանց անգնահատելի ներդրումն ու ամենօրյա նվիրումը։ Նա ընդգծեց․ որակյալ բժշկական օգնության հիմքում կանգնած են ոչ միայն գիտելիքն ու փորձը, այլ նաև մարդկային վերաբերմունքն ու բարձր պատասխանատվությունը։

Այս տարի, Արյան դոնորի օրվա խորհրդով, պատվոգրեր հանձնվեցին Արյան ծառայության մարզային բաժանմունքների աշխատակիցներին՝ Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի, Հրազդանի և Գորիսի, ինչպես նաև գլխավոր կենտրոնի թիմին։
Հայկ Գրիգորյանն առանձնացրեց նաև արյան ծառայության լաբորատոր աշխատակիցների դերը՝ այն հաճախ անտեսանելի, բայց կենսական կարևոր աշխատանքը, առանց որի անհնար է ապահովել ամբողջ գործընթացի անվտանգությունն ու արդյունավետությունը։
Նա նաև նշեց, որ այս օրը միայն բուժաշխատողներին չի վերաբերում․ համակարգի կայացման մեջ իր կարևոր ներդրումն ունի յուրաքանչյուր աշխատակից՝ իր նվիրված աշխատանքի շնորհիվ։