Դարձի՛ր դոնոր, փրկի՛ր կյանքեր․ «Մեկ կաթիլ մարդասիրություն»

Հունիսի 14-ին՝ Արյան դոնորի համաշխարհային օրվա շրջանակում, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը կազմակերպում է հատուկ ակցիա։

Սա քո հնարավորությունն է անել ամենակարևոր քայլերից մեկը՝ դառնալ կամավոր դոնոր և փրկել կյանքեր։

Մասնակիցներին սպասվում են հաճելի անակնկալներ, իսկ արյունատվություն իրականացրած անձանց՝ նվերներ, ջերմ մթնոլորտ և դրական հույզերի իսկական հրավառություն։

Այսպիսով, հունիսի 14-ին, ժամը՝ 10:00 – 18:00, սպասում ենք քեզ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան բանկում։
Հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 7

Նույն օրը նմանատիպ ակցիաներ կանցկացվեն նաև մեր կենտրոնի մարզային բաժանմունքներում՝

Արյան ծառայության Գյումրիի բաժանմունք՝ Շիրակացի 21ա
Արյան ծառայության Վանաձորի բաժանմունք՝ Գ. Նժդեհի 2/42
Արյան ծառայության Արմավիրի բաժանմունք՝ Մ. Հերացու 10
Արյան ծառայության Հրազդանի բաժանմունք՝ Ռ. Միքայելյան 29
Արյան ծառայության Գորիսի բաժանմունք՝ Ավանգարդ թաղ., Արզումանյան 33

Քո մեկ քայլը կարող է փրկել մինչև երեք կյանք:

Հերթագրվել

010283800 Հերթագրվել