Home Նորություններ Ալֆա/բետա T-լիմֆոցիտների դեպլեցիայի իրականացում՝ «Յոլյան» կենտրոնում
Ալֆա/բետա T-լիմֆոցիտների դեպլեցիայի իրականացում՝ «Յոլյան» կենտրոնում
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում բուժծառայությունները շարունակաբար ներդրվում և զարգացվում են միջազգային չափանիշներին ու ուղեցույցներին համահունչ։
Այսօր արդեն իրականություն է դարձել զարգացած երկրներում կիրառվող մեթոդներից մեկը՝ ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստմանը զուգահեռ ալֆա/բետա T-լիմֆոցիտների դեպլեցիայի իրականացումը։
Դեպլեցիան կիրառվում է մինչև 18 տարեկան պացիենտների շրջանում, որոնց մոտ իրականացվում է հապլոիդենտիկ (ոչ ամբողջությամբ համատեղելի դոնորով) փոխպատվաստում։ Այս մեթոդի շնորհիվ նվազում է ծանր բարդությունների առաջացման ռիսկը և բարելավվում են ոսկրածուծի փոխպատվաստման արդյունքները։
Ծառայությունը համարվում է բարձրարժեք և աննախադեպ։
Ծրագիրը կյանքի է կոչվել MKMED ընկերության հետ համագործակցության արդյունքում, իսկ պացիենտների համար ծառայության հետագա ֆինանսավորումն ամբողջությամբ կիրականացնի «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը։
Հիշեցնենք, որ ալոգեն փոխպատվաստումների դեպքում մինչև 25 տարեկան պացիենտների բուժումն իրականացվում է պետության և «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի համատեղ ֆինանսավորմամբ։
25 տարեկանից բարձր պացիենտների համար ալոգեն փոխպատվաստման ծախսերի զգալի մասը հոգում է պետությունը։
Աուտո փոխպատվաստումները՝ թե՛ մանկական, թե՛ մեծահասակների, իրականացվում են ամբողջովին պետության ֆինանսական աջակցության շնորհիվ։