Home Uncategorized
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության Գյումրու բաժանմունքում իրականացվում է թերապևտիկ պլազմաֆերեզ։
Պլազմաֆերեզը բուժական մեթոդ է, որի ընթացքում արյունից առանձնացվում է պլազման՝ հեռացնելով հիվանդության ընթացքին նպաստող որոշ ախտաբանական բաղադրիչներ, իսկ արյան բջջային տարրերը վերադարձվում են օրգանիզմ։
Այս մեթոդը կիրառվում է տարբեր հիվանդությունների դեպքում՝ բժշկի ցուցումով, մասնավորապես՝ որոշ արյունաբանական, նյարդաբանական, աուտոիմուն և այլ հիվանդությունների համալիր բուժման շրջանակում։
Պլազմաֆերեզը կարող է էականորեն բարձրացնել բուժման արդյունավետությունը և բարելավել պացիենտի կլինիկական վիճակը։
Պլազմաֆերեզ ծառայությունը հասանելի է նաև Գյումրիում
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության Գյումրու բաժանմունքում իրականացվում է թերապևտիկ պլազմաֆերեզ։ Պլազմաֆերեզը բուժական մեթոդ է, որի ընթացքում արյունից առանձնացվում է պլազման՝ հեռացնելով հիվանդության ընթացքին նպաստող որոշ ախտաբանական բաղադրիչներ, իսկ արյան բջջային տարրերը վերադարձվում են օրգանիզմ։ Այս մեթոդը կիրառվում է տարբեր հիվանդությունների դեպքում՝ բժշկի ցուցումով, մասնավորապես՝ որոշ արյունաբանական, նյարդաբանական, աուտոիմուն և այլ հիվանդությունների համալիր …
Երախտագիտության նամակ` արյան դոնորից
Հարգելի՛ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան բանկի ղեկավարություն և ողջ անձնակազմ, Մարդկության պատմության մեջ կան «նվերներ», որոնք հնարավոր չէ ստեղծել ոչ գիտությամբ, ոչ տեխնոլոգիայով, ոչ էլ ամենահզոր տնտեսությամբ։ Դրանցից մեկը մարդու կողմից մարդուն տրվող արյունն է։ Այն միակ կենսական ռեսուրսն է, որը հնարավոր չէ (դեռ) արտադրել, փոխարինել. այն կարող է ծնվել միայն մեկ մարդու …
Հազարավոր կիլոմետրեր՝ հանուն կյանքի
Լեյկեմիայի հազվադեպ և ագրեսիվ ձևի կրկնությունից հետոԴեյվի Նիրդհանին անհրաժեշտ էր բարձր մասնագիտացված բուժում, որն իր հայրենի Գայանայում հասանելի չէր։ Այդպես նրանց ընտրությունը կանգ առավ Հայաստանի և «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի վրա, որտեղ Դեյվին ստացավ իրեն անհրաժեշտ բարձր մասնագիտացված բուժումը։ Դեյվիի բուժումը հնարավոր դարձավ միջազգային համագործակցության շնորհիվ՝ ՀՀ առողջապահության նախարարության, ԱՄՆ-ում գործող SHEA Charity մարդասիրական …
Հայաստանի գիտական ներկայությունը՝ «ISTH 2026»-ում. «Յոլյան» կենտրոնի մասնագետները՝ համաշխարհային կոնգրեսում
2026 թվականին Փարիզում կայացած Հեմոստազի և Թրոմբոզի միջազգային ընկերության (ISTH 2026) համաշխարհային կոնգրեսը համախմբեց աշխարհի առաջատար մասնագետներին, հետազոտողներին և կլինիցիստներին՝ դառնալով գիտական փորձի փոխանակման և միջազգային համագործակցության առանցքային հարթակ։ Կոնգրեսում ներկայացվեցին հեմոստազի, թրոմբոզի և արյունահոսական հիվանդությունների ոլորտում վերջին գիտական ձեռքբերումները, նոր հետազոտական արդյունքներն ու բուժման ժամանակակից մոտեցումները։ Մեծ հպարտությամբ կարող ենք նշել, որ «Յոլյան» արյունաբանության …
Ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները․ Ամալյա Սարգսյան
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Ամալյա Սարգսյանը Armenpress-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում անդրադարձել է սարկոմայի վերաբերյալ ամենակարևոր հարցերին՝ — ինչ է սարկոման,— ինչպես է իրականացվում ախտորոշումն ու բուժումը,— ինչու է վաղ հայտնաբերումը վճռորոշ հաջող բուժման համար։ Ամբողջական զրույցը՝ հետևյալ հղումով․
Սարկոմայի իրազեկման համաշխարհային ամիս․ ինչու է կարևոր հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում
Հուլիսը սարկոմայի իրազեկման համաշխարհային ամիսն է՝ կարևոր առիթ ևս մեկ անգամ խոսելու այս հազվադեպ, սակայն լուրջ չարորակ ուռուցքների խմբի մասին։ Չնայած սարկոմաները կազմում են ուռուցքային հիվանդությունների փոքր մասնաբաժինը, դրանց վաղ ախտորոշումը կարող է էական ազդեցություն ունենալ բուժման արդյունավետության և հիվանդի կյանքի որակի վրա։ Սարկոմայի իրազեկման համաշխարհային ամսվա շրջանակում զրուցել ենք «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի …
Ի՞նչ է պետք իմանալ հեմոֆիլիայի մասին․ Լիանա Համբարձումյան
Հեմոֆիլիայի մասին խոսելն ու հանրային իրազեկվածության բարձրացումը կարևոր նշանակություն ունեն հիվանդության ժամանակին ախտորոշման, ճիշտ վերահսկման և հասարակության մեջ առկա կարծրատիպերի հաղթահարման համար։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոնի բժիշկ-արյունաբան Լիանա Համբարձումյանը 168 Hours-ի տաղավարում խոսել է հեմոֆիլիայի մասին՝ անդրադառնալով հիվանդության հիմնական առանձնահատկություններին և կարևոր բժշկական հարցերին։ Մասնագետն անդրադարձել է՝ ինչ է հեմոֆիլիան, …
Դոնորական արյան դերը՝ արյան մակարդելիության խանգարումներ ունեցող բուժառուների կյանքում
Հայաստանում շուրջ 400 մարդ ապրում է արյան մակարդելիության տարբեր խանգարումներով։Նրանց բուժման գործում կարևոր դեր ունի դոնորական արյունը, որից ստացվում են հակահեմոֆիլային սպիտակուցներ, որոնք շատ անհրաժեշտ են այս խմբի բուժառուների համար։ Դոնոր դառնալով՝ դուք օգնում եք մեր բուժառուներին և նպաստում Հայաստանում կամավոր և անհատույց արյունատվության մշակույթի զարգացմանն ու տարածմանը։ Հեղինե ԽաչատրյանՀեմոֆիլիայի և թրոմբոզի կենտրոնի ղեկավար, արյունաբան, …
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում հնչեց հերթական զանգը
Զանգ, որի յուրաքանչյուր հնչյուն իր մեջ կրում է ամիսների պայքարը, անքուն գիշերները, անհանգստությունը, հավատն ու վերջապես՝ հաղթանակը։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում հնչեց հերթական զանգը՝ այս անգամ ազդարարելով գեղեցկուհի Ալլայի բուժման ավարտը։ Եվս մեկ հաղթանակ հիվանդության նկատմամբ, ևս մեկ նոր սկիզբ՝ լի առողջությամբ, ժպիտներով ու իրականացող երազանքներով։