Մեծահասակների բարորակ արյունաբանական հիվանդությունների կլինիկա

Բուժման ավելի բարձր արդյունավետության, ինչպես նաև մեր բուժառուների հարմարության համար՝ 2024թ․-ին «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում առանձնացվեց բաժանմունք՝ մասնագիտացված բարորակ արյունաբանական հիվանդությունների բուժման մեջ, որը եզակի է ՀՀ-ում: Կլինիկայի ստեղծման նպատակն է տրամադրել բարձրորակ, անհատականացված բուժօգնություն՝ հիմնված միջազգային չափանիշների վրա:

Կլինիկայում բուժվում են ոչ ուռուցքաբանական ծագում ունեցող արյունաբանական բոլոր հիվանդությունները։

Իրականացվում է հետևյալ հիվանդությունների համապարփակ ախտորոշում և բուժում՝

 Սակավարյունություններ
• Ձեռքբերովի
Պակասորդային՝

  • Երկաթ դեֆիցիտային
    • B12 դեֆիցիտային
    • B9 դեֆիցիտային

Մետաբոլիկ

Հիպոպլաստիկ, ապլաստիկ

Հեմոլիտիկ՝
• ժառանգական
• ձեռքբերովի


Իմուն՝
• Առաջնային, երկրորդային
• Աուտոիմուն,
• Հետերոիմուն


Հետարյունահոսական՝
• սուր և խրոնիկ


Մեխանիկական ծագման

 

Տոքսիկ-ինֆեկցիոն

 

  • Ժառանգական՝
  • Մեմբրանոպաթիաներ
  • Հեմոգլոբինոպաթիաներ և այլն 

 Թրոմբոցիտոպենիաներ/ թրոմբոցիտոպաթիաներ տարբեր ծագման՝
• ժառանգական
• ձեռքբերովի
• իմուն

աուտոիմուն, հետերոիմուն՝
• առաջնային, երկրորդային

 Տարբեր ծագումնաբանության լեյկոպենիաներ
Իմուն լեյկոպենիաներ՝
• առաջնային, երկրորդային
• ժառանգական,
• ձեռքբերովի,
• հիպոպլաստիկ

# Անվանում Նմուշ Արժեք
1