Home Uncategorized Page 2
Լեյկեմիայի հազվադեպ և ագրեսիվ ձևի կրկնությունից հետոԴեյվի Նիրդհանին անհրաժեշտ էր բարձր մասնագիտացված բուժում, որն իր հայրենի Գայանայում հասանելի չէր։ Այդպես նրանց ընտրությունը կանգ առավ Հայաստանի և «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի վրա, որտեղ Դեյվին ստացավ իրեն անհրաժեշտ բարձր մասնագիտացված բուժումը։
Դեյվիի բուժումը հնարավոր դարձավ միջազգային համագործակցության շնորհիվ՝ ՀՀ առողջապահության նախարարության, ԱՄՆ-ում գործող SHEA Charity մարդասիրական կազմակերպության, ինչպես նաև Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի, բարերարների և գործընկերների համատեղ աջակցության արդյունքում։
Անցած ամիսների ընթացքում Դեյվին անցել է երկար ու դժվար ճանապարհ՝ ինտենսիվ քիմիաթերապիա, իմունաթերապիա, ոսկրածուծի փոխպատվաստում, բազմաթիվ հետազոտություններ և բժշկական միջամտություններ։ Եղել են դժվար օրեր և փորձություններ, սակայն նա յուրաքանչյուր փուլ հաղթահարել է բացառիկ ուժով, համարձակությամբ և հավատով։
Այսօր ամենակարևոր լուրն ունենք․ Դեյվին հաղթահարել է քաղցկեղը
Հաղթանակի հետևում կանգնած են բժիշկների անմնացորդ աշխատանքը, ընտանիքի սերն ու հավատը, ինչպես նաև երկրների ու կազմակերպությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ հանուն մեկ նպատակի՝ կյանքի։
Դեյվիի ոգեշնչող պատմությունը՝ տեսանյութում։
Հազարավոր կիլոմետրեր՝ հանուն կյանքի
Լեյկեմիայի հազվադեպ և ագրեսիվ ձևի կրկնությունից հետոԴեյվի Նիրդհանին անհրաժեշտ էր բարձր մասնագիտացված բուժում, որն իր հայրենի Գայանայում հասանելի չէր։ Այդպես նրանց ընտրությունը կանգ առավ Հայաստանի և «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի վրա, որտեղ Դեյվին ստացավ իրեն անհրաժեշտ բարձր մասնագիտացված բուժումը։ Դեյվիի բուժումը հնարավոր դարձավ միջազգային համագործակցության շնորհիվ՝ ՀՀ առողջապահության նախարարության, ԱՄՆ-ում գործող SHEA Charity մարդասիրական …
Հայաստանի գիտական ներկայությունը՝ «ISTH 2026»-ում. «Յոլյան» կենտրոնի մասնագետները՝ համաշխարհային կոնգրեսում
2026 թվականին Փարիզում կայացած Հեմոստազի և Թրոմբոզի միջազգային ընկերության (ISTH 2026) համաշխարհային կոնգրեսը համախմբեց աշխարհի առաջատար մասնագետներին, հետազոտողներին և կլինիցիստներին՝ դառնալով գիտական փորձի փոխանակման և միջազգային համագործակցության առանցքային հարթակ։ Կոնգրեսում ներկայացվեցին հեմոստազի, թրոմբոզի և արյունահոսական հիվանդությունների ոլորտում վերջին գիտական ձեռքբերումները, նոր հետազոտական արդյունքներն ու բուժման ժամանակակից մոտեցումները։ Մեծ հպարտությամբ կարող ենք նշել, որ «Յոլյան» արյունաբանության …
Ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները․ Ամալյա Սարգսյան
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Ամալյա Սարգսյանը Armenpress-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում անդրադարձել է սարկոմայի վերաբերյալ ամենակարևոր հարցերին՝ — ինչ է սարկոման,— ինչպես է իրականացվում ախտորոշումն ու բուժումը,— ինչու է վաղ հայտնաբերումը վճռորոշ հաջող բուժման համար։ Ամբողջական զրույցը՝ հետևյալ հղումով․
Սարկոմայի իրազեկման համաշխարհային ամիս․ ինչու է կարևոր հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում
Հուլիսը սարկոմայի իրազեկման համաշխարհային ամիսն է՝ կարևոր առիթ ևս մեկ անգամ խոսելու այս հազվադեպ, սակայն լուրջ չարորակ ուռուցքների խմբի մասին։ Չնայած սարկոմաները կազմում են ուռուցքային հիվանդությունների փոքր մասնաբաժինը, դրանց վաղ ախտորոշումը կարող է էական ազդեցություն ունենալ բուժման արդյունավետության և հիվանդի կյանքի որակի վրա։ Սարկոմայի իրազեկման համաշխարհային ամսվա շրջանակում զրուցել ենք «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի …
Ի՞նչ է պետք իմանալ հեմոֆիլիայի մասին․ Լիանա Համբարձումյան
Հեմոֆիլիայի մասին խոսելն ու հանրային իրազեկվածության բարձրացումը կարևոր նշանակություն ունեն հիվանդության ժամանակին ախտորոշման, ճիշտ վերահսկման և հասարակության մեջ առկա կարծրատիպերի հաղթահարման համար։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոնի բժիշկ-արյունաբան Լիանա Համբարձումյանը 168 Hours-ի տաղավարում խոսել է հեմոֆիլիայի մասին՝ անդրադառնալով հիվանդության հիմնական առանձնահատկություններին և կարևոր բժշկական հարցերին։ Մասնագետն անդրադարձել է՝ ինչ է հեմոֆիլիան, …
Դոնորական արյան դերը՝ արյան մակարդելիության խանգարումներ ունեցող բուժառուների կյանքում
Հայաստանում շուրջ 400 մարդ ապրում է արյան մակարդելիության տարբեր խանգարումներով։Նրանց բուժման գործում կարևոր դեր ունի դոնորական արյունը, որից ստացվում են հակահեմոֆիլային սպիտակուցներ, որոնք շատ անհրաժեշտ են այս խմբի բուժառուների համար։ Դոնոր դառնալով՝ դուք օգնում եք մեր բուժառուներին և նպաստում Հայաստանում կամավոր և անհատույց արյունատվության մշակույթի զարգացմանն ու տարածմանը։ Հեղինե ԽաչատրյանՀեմոֆիլիայի և թրոմբոզի կենտրոնի ղեկավար, արյունաբան, …
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում հնչեց հերթական զանգը
Զանգ, որի յուրաքանչյուր հնչյուն իր մեջ կրում է ամիսների պայքարը, անքուն գիշերները, անհանգստությունը, հավատն ու վերջապես՝ հաղթանակը։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում հնչեց հերթական զանգը՝ այս անգամ ազդարարելով գեղեցկուհի Ալլայի բուժման ավարտը։ Եվս մեկ հաղթանակ հիվանդության նկատմամբ, ևս մեկ նոր սկիզբ՝ լի առողջությամբ, ժպիտներով ու իրականացող երազանքներով։
Դոնորական արյան դերը՝ մանկական քաղցկեղի բուժման գործընթացում
Մանկական քաղցկեղի բուժման ընթացքում դոնորական արյունը հաճախ կարևոր դեր ունի բուժման տարբեր փուլերում։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բուժական ծառայության գծով փոխտնօրեն Լիլիթ Սարգսյանը ներկայացնում է՝ ինչ նշանակություն ունի արյան կանոնավոր դոնորությունը ժամանակակից բուժման ուղեցույցներում։
Ամիսների պայքարից հետո հնչեց ամենասպասված զանգը
Սուր մոնոբլաստային լեյկոզով «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն ընդունված փոքրիկ Նարեն ազդարարեց իր բուժման հաջող ավարտը՝ հնչեցնելով հաղթանակի զանգը։ Նոյեմբերից սկսված դժվար ճանապարհը հաղթահարվեց բժշկական թիմի պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ։