Home Նորություններ Հազարավոր կիլոմետրեր՝ հանուն կյանքի
Հազարավոր կիլոմետրեր՝ հանուն կյանքի
Լեյկեմիայի հազվադեպ և ագրեսիվ ձևի կրկնությունից հետոԴեյվի Նիրդհանին անհրաժեշտ էր բարձր մասնագիտացված բուժում, որն իր հայրենի Գայանայում հասանելի չէր։ Այդպես նրանց ընտրությունը կանգ առավ Հայաստանի և «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի վրա, որտեղ Դեյվին ստացավ իրեն անհրաժեշտ բարձր մասնագիտացված բուժումը։
Դեյվիի բուժումը հնարավոր դարձավ միջազգային համագործակցության շնորհիվ՝ ՀՀ առողջապահության նախարարության, ԱՄՆ-ում գործող SHEA Charity մարդասիրական կազմակերպության, ինչպես նաև Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի, բարերարների և գործընկերների համատեղ աջակցության արդյունքում։
Անցած ամիսների ընթացքում Դեյվին անցել է երկար ու դժվար ճանապարհ՝ ինտենսիվ քիմիաթերապիա, իմունաթերապիա, ոսկրածուծի փոխպատվաստում, բազմաթիվ հետազոտություններ և բժշկական միջամտություններ։ Եղել են դժվար օրեր և փորձություններ, սակայն նա յուրաքանչյուր փուլ հաղթահարել է բացառիկ ուժով, համարձակությամբ և հավատով։
Այսօր ամենակարևոր լուրն ունենք․ Դեյվին հաղթահարել է քաղցկեղը
Հաղթանակի հետևում կանգնած են բժիշկների անմնացորդ աշխատանքը, ընտանիքի սերն ու հավատը, ինչպես նաև երկրների ու կազմակերպությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ հանուն մեկ նպատակի՝ կյանքի։
Դեյվիի ոգեշնչող պատմությունը՝ տեսանյութում։