15-ամյա տղայի ծնողները նյարդաբանի ցուցմամբ դիմել են «Յոլյան» կենտրոն՝ տղայի ստորին վերջույթների զգայունության զգալի իջեցման, թմրածության և ծակծկոցի զգացողության կապակցությամբ։ Հիվանդության ընթացքը բնորոշվել է հարաճող (պրոգրեսիվող) մկանային թուլությամբ, որը վերջույթներից աստիճանաբար տարածվել է վերև: Ախտանիշները դիտվել են սիմետրիկ՝ միաժամանակ երկու վերջույթներում, ինչը հանգեցրել է քայլվածքի լուրջ խանգարման և ռեֆլեքսների զգալի անկման:

Ախտորոշում

Պացիենտի մոտ ախտորոշվել է քրոնիկ դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիա (ՔԴՊ), որի կապակցությամբ իրականացվել է դեղորայքային բուժում, սակայն ցանկալի արդյունք չի տվել։ Այնուհետև նյարդաբանի կողմից ցուցվել է բուժական պլազմաֆերեզ (նման ախտորոշման դեպքում բուժական պլազմաֆերեզը համարվում է առաջին ընտրության (first-line) պրոցեդուրա)։

Քրոնիկ դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիայի դեպքում նյարդային թելիկները պատող շերտը՝ միելինը վնասվում է, ինչի արդյունքում ուղեղից դեպի մկաններ ազդակների փոխանցումը խախտվում է։

Ապարատային պլազմաֆերեզի միջոցով պացիենտի արյունից հեռացվում է պլազման, որը պարունակում է նյարդային համակարգը վնասող «ագրեսիվ» հակամարմինները։ Մաքրված արյունը վերադարձվում է օրգանիզմ՝ դադարեցնելով միելինի հետագա քայքայումը։

Ընդհանուր առմամբ իրականացվել է 10 ապարատային պլազմաֆերեզի սեանս, որին հաջորդել է դեղորայքային բուժումը։

Պլազմաֆերեզի կուրսի ընթացքում արձանագրվել է զգալի դրական դինամիկա, իսկ ավարտին ախտանիշները գրեթե վերացել են։ Արդյունքում՝

  • կասեցվել է հիվանդության պրոգրեսիվող ընթացքը,
  • վերականգնվել է ստորին վերջույթների զգայունությունը,
  • բարելավվել է շարժողական ակտիվությունը և քայլվածքը:
  • Բուժական պլազմաֆերեզը տարբեր հիվանդությունների ժամանակ հանդիսանում է առաջին ընտրության բուժական մեթոդ։

Դեռահասի մոտ քայլվածքի խանգարում և ռեֆլեքսների անկում ստորին վերջույթներում․ բուժական պլազմաֆերեզի դրական ազդեցությունը

15-ամյա տղայի ծնողները նյարդաբանի ցուցմամբ դիմել են «Յոլյան» կենտրոն՝ տղայի ստորին վերջույթների զգայունության զգալի իջեցման, թմրածության և ծակծկոցի զգացողության կապակցությամբ։ Հիվանդության ընթացքը բնորոշվել է հարաճող (պրոգրեսիվող) մկանային թուլությամբ, որը վերջույթներից աստիճանաբար տարածվել է վերև: Ախտանիշները դիտվել են սիմետրիկ՝ միաժամանակ երկու վերջույթներում, ինչը հանգեցրել է քայլվածքի լուրջ խանգարման և ռեֆլեքսների զգալի անկման: Ախտորոշում Պացիենտի մոտ ախտորոշվել …

Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Ռուզաննա Պապյանը հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Ռուզաննա Պապյանը հաջողությամբ պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը՝ «Ոսկրամկանային սարկոմաներով երեխաների և դեռահասների ապրելիության կանխատեսիչ գործոնները Հայաստանում» թեմայով։ Աշխատանքում ներկայացված են հիվանդների կլինիկական ընթացքի և բուժման վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև հստակ գնահատված են ապրելիության ցուցանիշները։ Մասնավորապես, լոկալիզացված հիվանդության դեպքում եռամյա ապրելիությունը մինչև 18 տարեկանների խմբում կազմել …

Ոսկրածուծի փոխպատվաստում․ տեսանյութ

Անցած շաբաթվա ընթացքում մեր կենտրոնում իրականություն դարձավ 3 նոր հնարավորություն կյանքի համար. իրականացվել է ոսկրածուծի 2 ալոգեն և 1 աուտոգեն  փոխպատվաստում։ Այն մեզ համար միայն բժշկական գործընթաց չէ․ դա պայքար է, որով մեր թիմը կանգնած է ամեն պացիենտի կողքին՝ առողջության և կյանքի որակի համար։Շնորհակալ ենք, որ մեզ վստահում եք․ մեր առաքելությունն է՝ յուրաքանչյուր պացիենտի կյանքում …

Միջազգային լավագույն փորձի տեղայնացում․ «Յոլյան» կենտրոնում շարունակում ենք հյուրընկալել առաջատար մասնագետների

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում հյուրընկալվել է գերմանացի պրոֆեսոր Ստեֆան Բիելեկը, մանկական ուռուցքաբան-արյունաբան, ով ղեկավարում է Klinikum Stuttgart-ի մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և իմունոլոգիայի բաժանմունքը։ Այցի ընթացքում կենտրոնի մասնագետները պրոֆեսոր Բիելեկին ներկայացրեցին մանկական բաժանմունքների աշխատանքային գործընթացներն ու ենթակառուցվածքները։ Նա նաև այցելեց մանկական պալիատիվ խնամքի կենտրոն, որտեղ ծանոթացավ հիվանդների համակողմանի խնամքի կազմակերպման մոտեցումներին և կենտրոնի փորձին։ Պրոֆեսոր …

Հայաստան ժամանած «Act for Children» նախաձեռնության պատվիրակությունը շրջայց է կատարել «Յոլյան» կենտրոնի մանկական բաժանմունքներում

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մասնագետները ACT for Children միջազգային նախաձեռնության Հայաստան ժամանած պատվիրակությանը ներկայացրել են մանկական ուռուցքաբանության ոլորտում իրականացվող ծրագրերը, ծառայությունները և զարգացման առաջնահերթությունները։ Զեկույցների միջոցով ներկայացվել են ծառայությունների կառուցվածքը, պացիենտների հոսքը, ախտորոշման և բուժման ընթացիկ մեխանիզմները, ինչպես նաև բուժքույրական և բազմամասնագիտական թիմերի կարողությունները։  Ներկայացվել են ինչպես արդեն արձանագրված առաջընթացը և ձեռքբերումները, այնպես էլ …

ACT for Children նախաձեռնության շրջանակում Հայաստանին կտրամադրվի թանկարժեք իմունաթերապևտիկ դեղամիջոց

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ բարեգործական հիմնադրամը համատեղ հյուրընկալել են «ACT for Children» նախաձեռնության շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակությանը։ Հայաստանը 2024 թվականից հանդիսանում է առաջին գործընկեր երկիրը, որը միացել է «ACT for Children» միջազգային նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով զարգացնել մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ծառայությունները և ապահովել բարձրորակ խնամք քաղցկեղ ունեցող երեխաների …

Փոքրիկ Արփիի մեծ հաղթանակը․ սուր լիմֆոբլաստային լեյկոզը հաղթահարված է

6-ամյա Արփիի մոտ 2 տարի առաջ ախտորոշվել էր սուր լիմֆոբլաստային լեյկոզ։ Դրան հաջորդել է երկարատև բուժում՝ «Յոլյան»  արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում։ Այժմ, ավարտելով հիմնական և պահպանողական փուլերը, Արփին հնչեցնում է բուժման ավարտը ազդարարող զանգը Այս ողջ ընթացքում ընտանիքը եղել է պետության և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի աջակցության ներքո։ Մենք ամեն օր աշխատում ու պայքարում …

Վաղ հայտնաբերումը քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է․ Աստղիկ Ոսկանյան, Լիաննա Սաֆարյան/ Հանրային ռադիո

1 վայրկյանում, երբ մարդն իմանում է իր քաղցկեղ ախտորոշման մասին, փոխվում է իր և իր մտերիմների ամբողջ կյանքը։ Վաղ հայտնաբերումը քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է․ այն զգալիորեն մեծացնում է բուժման հաջողության հավանականությունը և փրկում կյանքեր։ Ձեր առողջությունը սկսվում է տեղեկացված որոշումներից։ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդաշարի հյուրերն …

Ցողունային բջիջների հավաքագրում փոխպատվաստման նպատակով

6-ամյա Արփիի մոտ 2 տարի առաջ ախտորոշվել էր սուր լիմֆոբլաստային լեյկոզ։ Դրան հաջորդել է երկարատև բուժում՝ «Յոլյան»  արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում։ Այժմ, ավարտելով հիմնական և պահպանողական փուլերը, Արփին հնչեցնում է բուժման ավարտը ազդարարող զանգը Այս ողջ ընթացքում ընտանիքը եղել է պետության և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի աջակցության ներքո։Մենք ամեն օր աշխատում ու պայքարում ենք՝ …

Հերթագրվել

010283800 Հերթագրվել