Վաղ հայտնաբերումը քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է․ Աստղիկ Ոսկանյան, Լիաննա Սաֆարյան/ Հանրային ռադիո

1 վայրկյանում, երբ մարդն իմանում է իր քաղցկեղ ախտորոշման մասին, փոխվում է իր և իր մտերիմների ամբողջ կյանքը։

Վաղ հայտնաբերումը քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է․ այն զգալիորեն մեծացնում է բուժման հաջողության հավանականությունը և փրկում կյանքեր։

Ձեր առողջությունը սկսվում է տեղեկացված որոշումներից։

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդաշարի հյուրերն էին «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Գիտության գծով փոխտնօրեն, արյունաբան Աստղիկ Ոսկանյանը և Մեծահասակների ուռուցքաբանության և քիմիաթերապիայի կլինիկական բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան Լիանա Սաֆարյանը։

Մասնագետներն անդրադարձել են արյան չարորակ հիվանդություններին և սոլիդ ուռուցքների՝

  • առավել հաճախ հանդիպող տեսակներին,
  • առաջին հնարավոր ախտանշաններին,
  • վաղ հայտնաբերմանն ուղղված քայլերին,
  • հիվանդության ախտորոշման հետ կապված վախերին։  

Մենք կարևորում ենք ձեր առողջությունը։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել