Հայաստան ժամանած «Act for Children» նախաձեռնության պատվիրակությունը շրջայց է կատարել «Յոլյան» կենտրոնի մանկական բաժանմունքներում

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մասնագետները ACT for Children միջազգային նախաձեռնության Հայաստան ժամանած պատվիրակությանը ներկայացրել են մանկական ուռուցքաբանության ոլորտում իրականացվող ծրագրերը, ծառայությունները և զարգացման առաջնահերթությունները։

Զեկույցների միջոցով ներկայացվել են ծառայությունների կառուցվածքը, պացիենտների հոսքը, ախտորոշման և բուժման ընթացիկ մեխանիզմները, ինչպես նաև բուժքույրական և բազմամասնագիտական թիմերի կարողությունները։

 Ներկայացվել են ինչպես արդեն արձանագրված առաջընթացը և ձեռքբերումները, այնպես էլ առաջիկա զարգացման հստակ ուղենիշները՝ միտված համակարգի շարունակական կատարելագործմանը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է «Act for Children» նախաձեռնության շրջանակում և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, որոնք ներառում են վերապատրաստման ծրագրերը, բուժման ուղիների կատարելագործումը, տվյալների կառավարման համակարգերի զարգացումը և որակի բարելավման նախաձեռնությունները։

 Ներկայացվել է նաև համապարփակ սնուցման ծրագրի ներդրման կարևորությունը և ախտորոշիչ կարողությունների հետագա զարգացումը՝ միջազգային փորձի փոխանցման և տեխնիկական աջակցության համադրությամբ։

Պատվիրակության անդամները շրջայց են կատարել կենտրոնում՝ ծանոթանալով բաժանմունքների առօրյա աշխատանքին, պացիենտների համար ստեղծված միջավայրին, ինչպես նաև դեղատնային և ախտորոշիչ ծառայություններին։ Շրջայցի ընթացքում պատվիրակությունն այցելել է նաև ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք, ծանոթացել կենտրոնում ստեղծված հնարավորություններին։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել