Home Uncategorized Page 6
Այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցը: Հավերժ խոնարհում անմեղ զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է
Այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցը: Հավերժ խոնարհում անմեղ զոհերի հիշատակին:
Կարեն Մելիքսեթյանը՝ միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական հրապարակման համահեղինակ
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանական կենտրոնի Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը համահեղինակել է աշխարհահռչակ The New England Journal of Medicine ամսագրում հրապարակված գիտական հոդվածը։ Այս նշանակալի ձեռքբերումը կարևոր քայլ է ոչ միայն մասնագիտական ուղու, այլև միջազգային գիտական համագործակցության շրջանակում։ Հետազոտությունը միավորում է տարբեր երկրների առաջատար մասնագետներին՝ նպաստելով քրոնիկ միելոիդ լեյկեմիայի (#CML) բուժման նոր մոտեցումների զարգացմանը …
Մարինե Մելիք-Անդրեասյանը մասնակցել է ՌԴ ԱՆ «Արյունաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի» 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-արյունաբան Մարինե Մելիք-Անդրեասյանը մասնակցել է ՌԴ ԱՆ «Արյունաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի» 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Միջոցառման շրջանակում նա «Յոլյան» կենտրոնի անունից հանձնել է Ա․Ա․ Բաղդասարովի անվան հուշամեդալը՝ արյունաբանության զարգացման գործում նշանակալի ներդրման համար։ Հատկանշական է, որ 1930-ականներին Ա․Ա․ Բաղդասարովի նախաձեռնությամբ Երևանում ձևավորվեց արյան ծառայության հիմքը․ ստեղծվեց Արյան փոխներարկման կոմիտեն, …
Մանկական պալիատիվ օգնություն․ ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում պալիատիվ խնամք
Մանկական պալիատիվ օգնությունը կարևոր դեր ունի ծանր հիվանդություններով երեխաների կյանքի որակի բարելավման գործում՝ ներառելով ինչպես բժշկական, այնպես էլ հոգեբանական և սոցիալական աջակցություն։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Մանկական պալիատիվ խնամքի կենտրոնի ղեկավար Անուշ Սարգսյանը հյուրընկալվել է Բուն TV-ի «Առողջ Փոդքաստ» հաղորդաշարին և անդրադարձել մի շարք կարևոր հարցերի։
«Ախտորոշում. խնամքի առաջին քայլը»․ այսօր Հեմոֆիլիայի համաշխարհային օրն է
Հեմոֆիլիան ժառանգական արյունահոսական խանգարում է, որի հիմքում ընկած է մակարդման գործոնների պակասը կամ ֆունկցիոնալ անբավարարությունը։ Հաճախ այն հանդիպում է տղաների մոտ, քանի որ կապված է X քրոմոսոմի հետ, կանայք հանդիսանում են գենի փոխանցող։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը Հայաստանում միակ կառույցն է, որը զբաղվում է հեմոֆիլիայի բուժմամբ՝ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան։ Բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների …
Այսօր նշվում է Լաբորատոր ախտորոշման մասնագետի օրը
Բարձր գնահատելով լաբորատոր մասնագետների պատասխանատու և անփոխարինելի աշխատանքը՝ շնորհավորում ենք նրանց մասնագիտական օրը։ Նրանց գործունեությունն առանցքային նշանակություն ունի ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման ապահովման գործում։ «Յոլյան» կենտրոնում իրականացվում են մի շարք եզակի հետազոտություններ, որոնք կարևոր դեր ունեն հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման ճիշտ կազմակերպման մեջ։ Ամենօրյա այս աշխատանքը կարևոր է և իրական արժեք է ստեղծում …
Ուշադրություն․ այս նշանները կարող են վկայել երեխայի մոտ անեմիայի մասին / Մերի Պետրոսյան
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական արյունաբան Մերի Պետրոսյանը Բուժ Ինֆո — ՇԱՆԹ ՀԸ հաղորդման տաղավարում խոսել է սակավարյունության (անեմիա ) մասին։Մասնագետը նշել է, որ կան նշաններ, որոնք կարող են վկայել երեխայի մոտ անեմիայի մասին։ Դրանցից են՝ Հարցազրույցի ընթացքում մանկական արյունաբանը անդրադարձել է նաև հետևյալ հարցերին՝ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
«Յոլյան» կենտրոնի Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի գործունեության 9-րդ տարին՝ նվիրում և ձեռքբերումներ
Արդեն 9 տարի է, ինչ հայ պացիենտները հնարավորություն ունեն ստանալու ոսկրածուծի փոխպատվաստում հենց Հայաստանում՝ առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության։ Միաժամանակ, կենտրոնը ընդունում է նաև արտերկրից պացիենտների՝ դառնալով տարածաշրջանային կարևոր բժշկական հարթակ։ Այս ճանապարհին արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ՝ Յուրաքանչյուր փոխպատվաստում իրականացվում է պետական աջակցությամբ, ինչը էապես բարձրացնում է բուժման հասանելիությունը պացիենտների համար։ Այս տարիների ընթացքում իրականացվել են …
28-ամյա պացիենտը պայքարում է միելոդիսպլաստիկ համախտանիշի դեմ․ իրականացվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում
28-ամյա պացիենտի մոտ 2025 թվականին ախտորոշվել է միելոդիսպլաստիկ համախտանիշ․ բարդ ընթացքով արյան չարորակ հիվանդություն։ Նախկինում իրականացված դեղորայքային բուժումն ապահովել էր մասնակի լավացում, սակայն այս հիվանդության դեպքում դրական տեղաշարժը սովորաբար ժամանակավոր է, և լիովին հաղթահարման համար անհրաժեշտ է արմատական բուժում։ Մասնագետների կողմից, չնայած բարձր ռիսկայնությանը, որոշում է կայացվել իրականացնել ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։ Այն հանդիսանում է լիարժեք …