«Յոլյան» կենտրոնի Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի գործունեության 9-րդ տարին՝ նվիրում և ձեռքբերումներ

Արդեն 9 տարի է, ինչ հայ պացիենտները հնարավորություն ունեն ստանալու ոսկրածուծի փոխպատվաստում հենց Հայաստանում՝ առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության։ Միաժամանակ, կենտրոնը ընդունում է նաև արտերկրից պացիենտների՝ դառնալով տարածաշրջանային կարևոր բժշկական հարթակ։

Այս ճանապարհին արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ՝

  • Փոխպատվաստումների շարունակական աճ,
  • ցուցումների ընդլայնում,
  • ալոգեն ծրագրի զարգացում (ալոգեն փոխպատվաստման ծրագրի մեկնարկը դրվեց բարեգործական հիմնադրամների՝ Cure2Children և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ),
  • միջազգային համագործակցության ընդլայնում։

Յուրաքանչյուր փոխպատվաստում իրականացվում է պետական աջակցությամբ, ինչը էապես բարձրացնում է բուժման հասանելիությունը պացիենտների համար։ Այս տարիների ընթացքում իրականացվել են հարյուրավոր փոխպատվաստումներ, և այդ թիվը շուտով կհասնի 300-ի՝ շարունակելով տալ կյանքի նոր հույս։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել