Էվելինան բուժում է ստացել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում՝ կենտրոնի մասնագետների բարձր մասնագիտական պատրաստվածության և հոգատարության, պետական ծրագրի, ինչպես նաև City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ։

Այս ուրախ լուրը ևս մեկ անգամ վկայում է, որ համատեղ ջանքերով, նվիրվածությամբ և հոգատարությամբ հնարավոր է հաղթահարել ամենադժվար մարտահրավերները։

Եվս մեկ սպասված զանգ, որն ազդարարեց փոքրիկ Էվելինայի մեծ հաղթանակը՝ բուժման հաջող ավարտը

Էվելինան բուժում է ստացել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում՝ կենտրոնի մասնագետների բարձր մասնագիտական պատրաստվածության և հոգատարության, պետական ծրագրի, ինչպես նաև City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ։ Այս ուրախ լուրը ևս մեկ անգամ վկայում է, որ համատեղ ջանքերով, նվիրվածությամբ և հոգատարությամբ հնարավոր է հաղթահարել ամենադժվար մարտահրավերները։

Ժպիտներ, ջերմ հույզեր և նվերներ․ Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Յոլյան» կենտրոնում 

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Յոլյան» կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնն այս օրերին առավել աշխույժ ու գունեղ էր՝ լի ժպիտներով և հաճելի անակնկալներով։ Տարբեր կազմակերպություններ, բարերարներ և անհատներ այցելել են մեր փոքրիկ բուժառուներին՝ շնորհավորելու նրանց, նվիրելու ուրախ պահեր, դրական հույզեր և այն ուշադրությունը, որն այդքան կարևոր է բուժման ճանապարհին։ Շնորհակալ ենք բոլոր …

Մասնակցություն Պորտուգալիայում միջազգային գիտաժողովին`«COST Action CA21152 (INE-CSC)»-ի շրջանակներում

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի աշխատակիցներ՝ Արյան հիվանդությունների ռեգիստրի պատասխանատու Լուսինե Սիմոնի Սահակյանը և Մեծահասակների արյունաբանության բաժանմունքի ղեկավար Անահիտ Սերգեյի Տեր-Գրիգորյանը, մասնակցել են եվրոպական COST Action CA21152 «INE-CSC» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջազգային գիտաժողովին։  Միջոցառումը տեղի է ունեցել 2026 թվականի մայիսի 25-26-ը՝ Կոիմբրայի համալսարանի բժշկական ֆակուլտետում (Պորտուգալիա)։ Լուսինե Սահակյանը ներկայացրել է «Կազմակերպչական անհավասարությունները քաղցկեղի աջակցող խնամքում …

Վերանորոգում, բարեկարգում, արդիականացում․ «Յոլյան» կենտրոնը նորացվում է

ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում շարունակվում են լայնածավալ վերանորոգման և բարեկարգման աշխատանքները՝ ուղղված բուժական միջավայրի արդիականացմանը, պացիենտների հարմարավետության բարձրացմանը և աշխատանքային պայմանների բարելավմանը։ Վերանորոգման աշխատանքներն ընդգրկել են կենտրոնի գրեթե ամբողջ տարածքը, մասնավորապես՝ ամբողջությամբ վերանորոգվում է բժշկական մասնաշենքը՝ ներառյալ բժշկական մասնաշենքի սանհանգույցները։ Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել նաև կենտրոնի բակային հատվածում։ Կատարվել են կանաչապատման և …

Հերթական նշանակալի ձեռքբերումը․ միջազգային մրցանակ՝ բժշկական կրթության և մենթորության զարգացման համար

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան, բ․գ․թ․ Սամվել Բարդախչյանն արժանացել է Mentorship Yvonne Award 2026 միջազգային հեղինակավոր մրցանակին՝ Չիկագոյում կայացած OncoDaily-ի միջոցառման ընթացքում։ Այս կարևոր միջազգային ճանաչումը գնահատում է Սամվել Բարդախչյանի ներդրումը մենթորության, բժշկական կրթության, կլինիկական գործունեության և ուռուցքաբանության ոլորտի զարգացման գործում։

127 մլն դրամի ներդրում՝ փոքրիկ պացիենտների առողջ ապագայի համար

Հունիսի 1-ի կապակցությամբ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով։ Բարերար Միքայել Վարդանյանի 127 մլն դրամի նվիրատվության շնորհիվ կենտրոնը ձեռք է բերել վերջին սերնդի բժշկական սարքավորումներ, որոնք էական ներդրում են մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների զարգացման գործում։ Գերժամանակակից սարքավորումների կիրառումը հնարավորություն կտա ավելի վաղ փուլերում հայտնաբերել քաղցկեղի …

Սկսիր այսօր․ քո առողջությունը քո ընտրությունն է։

Մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է Ծխելը պարզապես սովորություն չէ, այլ լուրջ վտանգ՝ առողջության համար։Ամեն տարի այն խլում է միլիոնավոր մարդկանց կյանքեր ամբողջ աշխարհում։Հրաժարվիր ծխախոտից՝ ընտրելով առողջ և լիարժեք կյանք։

Միհրան Նազարեթյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի գլխավոր խորհրդական Միհրան Նազարեթյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով՝ առողջապահության բնագավառում ունեցած ակնառու նվաճումների և երկարամյա արգասաբեր գործունեության համար։ Այս բարձր պարգևը տարիների նվիրված աշխատանքի, մասնագիտական սկզբունքայնության և առողջապահության զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման արժանի գնահատականն է։

Շնորհավո՛ր Մայիսի 28

Այսօր՝ Մայիսի 28-ին, Հայաստանը նշում է մեր պետականության վերածնունդն ու ազգային միասնականությունը խորհրդանշող տոնը՝ Հանրապետության օրը։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել