«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան, բ․գ․թ․ Սամվել Բարդախչյանն արժանացել է Mentorship Yvonne Award 2026 միջազգային հեղինակավոր մրցանակին՝ Չիկագոյում կայացած OncoDaily-ի միջոցառման ընթացքում։ Այս կարևոր միջազգային ճանաչումը գնահատում է Սամվել Բարդախչյանի ներդրումը մենթորության, բժշկական կրթության, կլինիկական գործունեության և ուռուցքաբանության ոլորտի զարգացման գործում։