HomeՆորություններԺպիտներ, ջերմ հույզեր և նվերներ․ Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Յոլյան» կենտրոնում
Ժպիտներ, ջերմ հույզեր և նվերներ․ Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Յոլյան» կենտրոնում
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Յոլյան» կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնն այս օրերին առավել աշխույժ ու գունեղ էր՝ լի ժպիտներով և հաճելի անակնկալներով։
Տարբեր կազմակերպություններ, բարերարներ և անհատներ այցելել են մեր փոքրիկ բուժառուներին՝ շնորհավորելու նրանց, նվիրելու ուրախ պահեր, դրական հույզեր և այն ուշադրությունը, որն այդքան կարևոր է բուժման ճանապարհին։
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս օրերին մեր փոքրիկ հերոսների կողքին էին։