Մեր քաջ Դավիթն ավարտեց բուժումը՝ հաղթանակով ավարտելով այս ճանապարհը։ Այսօր նա գնում է առաջ՝ դեպի առողջ, անհոգ ու ժպիտներով լի մանկություն։
Խորին շնորհակալություն մեր բժիշկներին և ողջ բուժանձնակազմին՝ այս հաղթանակը հնարավոր դարձնելու համար։
Շնորհակալություն նաև City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամին՝ Դավիթի և մյուս փոքրիկների կողքին լինելու համար։
Մենք վստահ ենք՝ միասնական հավատն ու ջանքերը նոր հաղթանակների սկիզբ են ազդարարելու։