HomeՆորություններՀոկտեմբերի 10-ը Համաշխարհային հոսպիսային և պալիատիվ խնամքի օրն է
Հոկտեմբերի 10-ը Համաշխարհային հոսպիսային և պալիատիվ խնամքի օրն է
Պալիատիվ խնամքը նպատակ ունի մեղմել ցավն ու հիվանդության այլ ախտանշանները, ապահովել հոգեբանական աջակցություն և օգնել բուժառուներին ու նրանց ընտանիքներին հաղթահարելու հիվանդության հետ կապված դժվարությունները։
Օրվա շրջանակում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Մանկական պալիատիվ խնամքի կենտրոնի ղեկավար Անուշ Սարգսյանը ներկայացնում է պալիատիվ խնամքի կարևորությունը, դրա դերն ու նշանակությունը ծանր հիվանդություններ ունեցող բուժառուների կյանքի որակի բարելավման գործում։
Պալիատիվ խնամքը միայն բժշկական օգնություն չէ, այլև հոգատարություն, ուշադրություն և մարդկային արժանապատվության պահպանում։