Home Նորություններ «Յոլյան» կենտրոնում իրականացվեց ոսկրածուծի հերթական փոխպատվաստումը․ պատմություն՝ ուժի և հույսի մասին
«Յոլյան» կենտրոնում իրականացվեց ոսկրածուծի հերթական փոխպատվաստումը․ պատմություն՝ ուժի և հույսի մասին
Մոնթեն ակտիվ, հետաքրքրասեր ու շատ կենսուրախ բալիկ է։ Նա իր աշխույժությամբ, ժպիտով և ամեն ինչ իմանալու ցանկությամբ նույնիսկ բուժման ամենաբարդ օրերին կարողանում էր լույս ու ջերմություն բերել շրջապատին վստահություն հաղորդել նաև բուժանձնակազմին
Փոքրիկ Մոնթեի պատմությունը ուժի, հույսի և հավատի մասին է։
Իսկ նրա ժպիտը մեզ ամեն օր հիշեցնում է, թե ինչի համար է արվում այս ամենը՝ որպեսզի յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա վերադառնալու իր ամենասիրելի աշխարհ՝ մանկություն։
Մոնթեի պատմությունը շարունակվում է։ Եվ մենք ուզում ենք, որ դրա հաջորդ էջերը լինեն մանկական ծիծաղով, խաղերով, նոր բացահայտումներով ու առողջությամբ լի։