Home Նորություններ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում ներդրվում են քաղցկեղի բուժման նորարարական մեթոդներ
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում ներդրվում են քաղցկեղի բուժման նորարարական մեթոդներ
«Վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում նկատվում է մեծ առաջընթաց․ ներդրվում են նոր ախտորոշիչ մեթոդներ, ճառագայթային տեխնոլոգիաներ և դեղորայքային բուժման նոր տարբերակներ։ Սակայն ամենամեծ մարտահրավերը Հայաստանում մնում է ուշ դիմելիությունը»,- Արմենպրեսի «Հարց բժշկին» Podcast-ի շրջանակում նշել է ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան, քիմիաթերապևտ Սամվել Բարդախչյանը։
Հայաստանում զարգանում է նաև կլինիկական փորձարկումների ոլորտը․ միայն «Յոլյան» կենտրոնում այժմ իրականացվում է քաղցկեղի տարբեր տեսակների բուժման համար չորս հետազոտություն։ Դրանք հնարավորություն են տալիս պացիենտներին օգտվել նորարարական դեղորայքից՝ միջազգային չափանիշներով։
Մասնագետի խոսքով կլինիկական փորձարկումները շատ կարևոր են ցանկացած հիվանդության բուժման, և առավելապես, քաղցկեղի բուժման համար։ Դրանք ամբողջ աշխարհում ընդունված են, և դրանց շնորհիվ ի հայտ են գալիս բուժման նոր եղանակներ։
«Մեր նպատակն է մեծացնել Հայաստանի ներգրավվածությունը միջազգային կլինիկական հետազոտություններում, որպեսզի պացիենտները հնարավորինս շուտ հասանելիություն ունենան բուժման նոր մեթոդների։ Յուրաքանչյուր օր կարևոր է քաղցկեղ ունեցող բուժառուի համար, և մենք պետք է այդ հնարավորությունը ստեղծենք հենց այստեղ՝ Հայաստանում»,- ընդգծել է բժիշկ Բարդախչյանը։
Ամբողջական տեքստը՝ https://armenpress.am/hy/article/1231371
Լսեք Podcast-ը այստեղ՝ https://url-shortener.me/6L6F