Home Նորություններ Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է․ Գևորգ Սաղումյան/ ԲուժԻնֆո
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է․ Գևորգ Սաղումյան/ ԲուժԻնֆո
Քաղցկեղը զարգանում է այն դեպքում, երբ բջիջների ԴՆԹ-ում տեղի են ունենում փոփոխություններ՝ հիմնականում ձեռքբերովի մուտացիաներ, որոնց արդյունքում բջիջները կորցնում են բաժանման վերահսկումը և սկսում են անկանոն բազմանալ։
ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյունաբան Գևորգ Սաղումյանը «Բուժ Ինֆո» հաղորդման շրջանակում անդրադարձել է քաղցկեղի վաղ ախտորոշման կարևորությանը և բուժման ժամանակակից մեթոդներին, որոնք Հայաստանում ևս հասանելի են։
Նա նշել է, որ նորագույն, բարձր ճշգրտությամբ ախտորոշիչ և բուժական մեթոդների ներդրման շնորհիվ այսօր հնարավոր է հասնել բարձր բուժելիության ցուցանիշների։ Մասնավորապես, լիմֆոմաների որոշ տեսակների դեպքում առողջացման հավանականությունը կազմում է մոտ 70–80%, իսկ մանկական տարիքում ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներից սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի դեպքում բուժելիությունը հասնում է մինչև 90%։
Մասնագետը հորդորում է տարածված միֆերին չհավատալ և վստահել բժշկին՝ բուժման մեթոդի ընտրության հարցում։