Նոյեմբերը թոքի քաղցկեղի իրազեկման ամիսն է. Սամվել Բարդախչյան

Հայաստանում ամեն տարի գրանցվում է թոքի քաղցկեղի մոտ 850–900 դեպք։ Թեպետ այս հիվանդության առաջացման միանշանակ պատճառ չկա, սակայն ռիսկի ամենամեծ գործոնը ծխախոտի ծուխն է։

Եթե հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլում, երբ թոքում գոյացությունը փոքր է և դեռ չի տարածվել, ապա 70–80% դեպքերում վիրահատական միջամտությամբ հնարավոր է հասնել լիարժեք բուժման։

Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի ուռուցքաբան, քիմիաթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Սամվել Բարդախչյանը ներկայացրել է թոքի քաղցկեղի հիմնական ախտանշանները, ռիսկի խմբերը և հիվանդության բուժման մեթոդները։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել