Home Նորություններ Նոյեմբերի 26-ը՝ անեմիայի (սակավարյունություն) դեմ պայքարի միջազգային օր
Նոյեմբերի 26-ը՝ անեմիայի (սակավարյունություն) դեմ պայքարի միջազգային օր
Նոյեմբերի 26-ը անեմիայի (սակավարյունություն) դեմ պայքարի միջազգային օրն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, խթանել վաղ հայտնաբերումը և կանխարգելումը։
Անեմիան ամենատարածված առողջական խնդիրներից մեկն է, որի հիմնական պատճառներն են՝
- միկրոէլեմենտների (միկրոտարրեր) և վիտամինների պակաս (երկաթի, B12-ի, ֆոլաթթվի),
- ներծծման խանգարումներ՝ ցելիակիա, բարակ աղի հիվանդություններ, գաստրիտ,
- ավելացված պահանջ՝ հղիություն, երեխաների արագ աճի շրջան,
- քրոնիկ կամ սուր արյունահոսություններ՝ մենոռագիա, մարսողական տրակտի խոցեր,
- որոշ դեղերի ազդեցություն։
Անեմիայի առավել տարածված ախտանիշներն են՝
- թուլություն և արագ հոգնածություն
- գլխապտույտ, սրտխփոց
- շնչառության դժվարացում
- գունատ մաշկ և լորձաթաղանթներ
- եղունգների փխրունություն, մազաթափություն
- լեզվի ցավ և այտուց
B12-ի պակասի դեպքում կարող են զարգանալ նաև նյարդաբանական նշաններ՝
- ծակծկոց, թմրածություն
- հավասարակշռության խանգարում
- հիշողության վատացում
Անեմիայի վաղ հայտնաբերումը կանխում է բարդությունները և զգալիորեն բարելավում կյանքի որակը։
Սակավարյունությունների մասին մանրամասն և հուսալի տեղեկատվություն կարող եք գտնել՝ այցելելով «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի պաշտոնական կայքը՝ https://yeolyan.org/diseases/deficitayin-anemianer/